Երևանի հին շուկան (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի հին շուկան
տեսակգեղանկար
նկարիչԳրիգոր Աղասյան
տարի1977
բարձրություն75 սանտիմետր
լայնություն125,5 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

«Երևանի հին շուկան», կտավ, որը ստեղծվել է Գրիգոր Աղասյանի կողմից 1977 թ․: Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երևանի հին շուկան» աշխատանքը 1977 թ․ ստեղծվել է Գրիգոր Աղասյանի կողմից, կտավ, յուղաներկ, 75 x 125,5:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևան քաղաքի ժամանակի լավագույն վավերագիրներից է գեղանկարիչ, գրաֆիկ Գրիգոր Աղասյանը։ Հեղինակի բազմաֆիգուր կոմպոզիցիաների շարքում առանձնանում է «Երևանի հին շուկան» կտավը։ Քաղաքի կենտրոնում դեռևս 17-րդ դարում կառուցված հնագույն առևտրական հատվածը՝ կամարակապ արհեստավորական և առևտրական տաղավարներով, ստորգետնյա պահեստներով, հայտնի էր Ղանթար անունով (արաբերենից թարգմանաբար՝ շուկայի մեծ կշեռք)։ Հետագայում Ղանթարի տեղում կառուցվեց Կենտրոնական ծածկած շուկան։ Մայրաքաղաքի հնաբնակ արվեստագետի կտավում վերարտադրված է հին Երևանի ամենաաշխույժ հատվածը՝ առևտրականների և արհեստավորների կրպակներով, գունագեղ հագուկապով բազմազգ բազմության հոսքով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Աղասյան Գրիգոր Խորենի | Երևանի հին շուկան - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.