Երևանի լուսատեխնիկական գործարան
Արտաքին տեսք
Երևանի լուսատեխնիկական (փորձնական) գործարան, խորհրդային շրջանի արդյունաբերական ձեռնարկություն ՀՀ մայրաքաղաք Երևանում։
Հիմնադրվել է 1946 թվականին։ Մինչև 1961 թվականը կոչվել է Էլեկտրալուսավորման արմատուրայի գործարան։ Ունեցել է մամլման, գալվանապատման, հավաքման (երկու) արտադրամասեր։
Արտադրել է բազմալամպ ջահեր, պատի և կախովի ջահակալներ, պլաֆոններ։ Արտադրանքն առաքվում էր ԽՍՀՄ գրեթե բոլոր շրջանները, արտահանվում՝ Մոնղոլիա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 571)։ |