Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոց
Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1946 |
Անվանված է | Մանուել Քաջունի |
Տնօրեն | Մարտիրոս Վարդանյան[1] |
Աշակերտներ | 450 |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Նիկողայոս Տիգրանյան փողոց, 12 շենք[2] |
Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոց, հանրակրթական ավագ դպրոց Հայաստանի Երևան քաղաքում։ Դպրոցը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 12 հասցեում[1]։ Դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար և այսօր այստեղ սովորում է շուրջ 450 աշակերտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի Մանուել Քաջունու անվան համար 54 դպրոցը հիմնադրվել է 1946 թվականին, սակայն առաջին մասնաշենքը կառուցվել է 1954 թվականին։
2001 թվականին անվանակոչվել է Մխիթարյան միաբանության երախտավորներից մեկի` Մանուել Քաջունու անունով, որը հայտնի է գիտական բազմաթիվ աշխատություններով, հայագիտության մեջ մեծ ներդրումով ու վաստակով։
Հայտնի հյուրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցի մշտական այցելուներն են դարձել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության աբբահայրերից շատերը և Հայաստանում Մխիթարյան Միաբանության կենտրոնի ներկայացուցիչները։
Դպրոց հաճախակի հյուր է գալիս նաև Հայաստանում Իտալիայի դեսպանը, ինչպես նաև դեսպանատան աշխատակիցները։ Այդ իսկ պատճառով դպրոցի աշակերտները սովորում են նաև իտալերեն լեզուն` նրանց ներկայացնելու հայոց երկիրն ու մշակույթը, մեկ անգամ ևս ընդգծելու հայ-իտալական բարեկամության կարևորությունը։
Արցախյան հերոսամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցը Արցախյան ազատամարտի ժամանակ տվել է շուրջ 5 զոհված ազատամարտիկի, նրանք են` Ավետիսյան Արտակ, Բաղդասարյան Արտակ, Մանուկյան Գևորգ, Մհերյան Համբարձում և Խուրշուդյան Աշոտ։
Արցախյան հերոսամարտի ազատամարտիկ Աշոտ Հակոբյանն այսօր Արտակարգ իրավիճակների վարչության գնդապետ է, պարգևատրվել է «Հայոց արծիվ», «Վազգեն Սարգսյան», «Դրաստամատ Կանայան» մեդալներով։ Համարվում է նաև Վարդենիսի պատվավոր քաղաքացի։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանի բժիշկ` Մխիթար Մնացականյան` ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Կարմիր խաչ» ընկերության տնօրեն։
Էլլա և Բելլա Մնացականյաններ` «Բելլադենտ» բժշկական կենտրոնի հիմնադիրներ։
Անվանի դերասան` Երվանդ Մանարյան, ժողովրդական նկարիչներ, քանդակագործներ` Սամվել Երեմյան, Ղևոնդ Գաբրիելյան։
Իրավաբաններ` Հովհաննես Վարդանյան` ՀՀ Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության զորքերի փոխգնդապետ
Ժամանակակից երգարվեստում երիտասարդ երգիչ-երգչուհիներ` Հռիփսիմե Ելինյան, Մարտին Մկրտչյան և շատ ուրիշներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դպրոցի պաշտոնական էջը facebook.com-ում
- Ավագ դպրոցների ցանկ