«Երկրպագուհի» (ռուս.՝ Поклонница)[1], ռեժիսոր Վիտալի Մելնիկովի նկարահանած գեղարվեստական ֆիլմ, ռոմանտիկ դրամա՝ հիմնված Անտոն Չեխովի և սկսնակ գրող Լիդիա Ավիլովայի հարաբերությունների վրա։ Նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում։ Նկարահանումները, ռեժիսորի խոսքով, տևել են երեք տարի[2]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի հունվարի 24-ին (Կինոյի տուն, Սանկտ Պետերբուրգ)։
Ֆիլմի սցենարը հիմնված է իրական իրադարձությունների` հերոսների հիշողությունների և նրանց նամակագրության վրա (վեպի իսկությունը կասկածի տակ է դրվում որոշ գրականագետների և պատմաբանների կողմից)[3]։ Երիտասարդ գրող Լիդիա Ավիլովան հանդիպում է արդեն հայտնի Անտոն Չեխովի հետ։ Նրանց միջև նախ ի հայտ է գալիս փոխադարձ համակրանք, ապա աստիճանաբար՝ սեր։ Լիդիան գրողներից մի քանի տարի փոքր է, ունի ամուսին, երեք երեխա և տառապում է «ինտելիգենտություն հիվանդությամբ»։ Չեխովը, որպես բժիշկ, գիտի, որ անբուժելի հիվանդ է։
Մեկ տարուց պակաս ժամանակում ես ավարտեցի Չեխովի մասին «Երկրպագուն» ֆիլմը, որի մասին հիշում եմ երախտագիտությամբ։ Չնայած աշխատանքը դժվար ու նվաստացուցիչ էր, քանի որ ֆիլմը նկարահանվում էր դրամական միջոցների պակասի պայմաններում։ Դերասանները աշխատել են այն հույսով, որ մի օր իրենց աշխատանքի համար կվճարեն[4]։
Օլեգ Տաբակով
Չեխովի մասին ֆիլմում անգամ Լեյկինի դերում արժե նկարահանվել։ Իհարկե, արժե նկարահանվել, քանի որ այն կատարում է Վիտալի Մելնիկովը, ռուսական կինեմատոգրաֆում մնացած այն եզակի կինոռեժիսորներից մեկը, ովքեր սիրում են, բանիմաց են և կարողանում են ֆիլմեր նկարահանել։ Մելնիկովի վերադառնալը շատ հաճելի ուրախություն էր։ Ինչպես ասում են, մեր «արյան խմբերը» նույնական են[5]։
«Երկրպագուն» գեղարվեստական կինոնկարի հեղինակային կոլեկտիվը` Օ. Վ. Ագրաֆենինան, Ա. Ա. Զագոսկին, Լ. Պ. Կոննիկովան, Ի. Է. Կորնելյուկը, Վ. Վ. Մելնիկովը, պարգևատրվել է գրականության, արվեստի և ճարտարապետության բնագավառում Սանկտ Պետերբուրգի Կառավարության 2011 թվականի մրցանակով[6]։
«Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի XX փառատոն[7]։
«Ոսկե նավակ» մրցանակ։
Փառատոնի նախագահի մրցանակ`ռեժիսոր Վիտալի Մելնիկովին։
Ռուսական կինոփառատոն Թունիսում – հանդիսատեսի համակրանք մրցանակ[8]։
XVIII Ռուսական կինոփառատոն «Գրականություն և կինո-2012»[9]։
Փառատոնի լավագույն ֆիլմ մրցանակ. Գրան պրի «Նռան ձեռնաշղթա»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կլարա Լուչկոյի անվան հանդիսատեսի համակրանք մրցանակ
↑Жаворонкова Ю. (2009 թ․ մարտի 19). «Львы, орлы и Чехонте». «Известия». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
↑Хохрякова С. (2013 թ․ մայիսի 30). ««Старший сын» «Ленфильма»». «Московский комсомолец». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.