Երկու շուն
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիեռ Բոննար |
տարի | 1891 |
բարձրություն | 36,3 սանտիմետր |
լայնություն | 39,7 սանտիմետր |
գտնվում է | Southampton City Art Gallery? |
հավաքածու | Southampton City Art Gallery? |
Ծանոթագրություններ |
Երկու շուն (ֆր.՝ Deux Chiens), Պիեռ Բոնարի 1891 թվականին նկարած նկարը, որը գտնվում է Southampton City Art Gallery անգլիական պատկերասրահում (Սաութհեմփթոն)։
Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1891 թվականին Պիեռ Բոնարը դառնում է մրցույթի մասնակից, որի առաջադրանքը ճաշասենյակի համար կահույքի դիզայն ստեղծելն էր։ Նրա նախագիծը չի իրականացվում, բայց Բոնարն արդեն ստեղծած դռան և պահարանի դիզայնը օգտագործում է «Երկու շուն» նկարի համար (Deux Chiens Jouant, «Երկու շուն խաղում են»)։ Նկարում պատկերված երկու պուդելների մոդել հնարավոր է, որ հանդիսացել է Բոնարի «Ravageau» անունով շունը։ Պարզ, բայց արտահայտիչ կոմպոզիցիան, նաև մի քանի «գունային բլոկերը» ցույց են տալիս նկարչի հետաքրքրությունը դեպի Ուկիյո-է-ն։ Տվյալ աշխատանքում, «Կատվի էտյուդը» նկարին հավասար, Բոնարը փորձում է օգտագործել ճապոնացի վարպետների փորձը և կենդանացնել մաքուր դեկորատիվությունը կյանքի տպավորություններով։ Միևնույն ժամանակ սև շները հեղինակի համար հանդիսանում են հաճախ կրկնվող, կարևոր թեմա[1][2]։
1963 թվականին նկարը, որի չափսերը 370 (կամ 363) × 397 մմ է, հայտնվում է Սաութհեմփթոն անգլիական պատկերասրահում պատկերասրահի սեփականատիրոջ, կոլեկցիոների և արվեստի ազդեցիկ հովանավոր Արթուր Տիլդեն Ջեֆերսի (Arthur Tilden Jeffress, 1905-1961) կտակով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Neil Murphy John Banville. — Bucknell University Press, 2018. — 237 с. — ISBN 9781611488739
- ↑ Вера Смирнова Пьер Боннар: дань признательной памяти // Нева. — 2007. — № 4.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Nathalia Brodskaya Bonnard. — Parkstone International, 2011. — С. 14—15. — 256 с. — ISBN 9781780421230
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Pierre Bonnard: Deux Chiens»։ Southampton City Art Gallery (անգլերեն)։ Վերցված է 2018-06-30