Երկիրը, որտեղ դու ապրում ես
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Եֆիմ Գամբուրգ |
Սցենարիստ | Յուրի Էնտին |
Երաժշտություն | Գենադի Գլադկով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 515 վայրկյան |
Թվական | 1972 |
«Երկիրը, որտեղ դու ապրում ես» (ռուս.՝ Край, в котором ты живёшь), խորհրդային քնարահայրենասիրական մուլտֆիլմ, որն ստեղծվել է Խորհրդային Միության երեխաների նկարներով[1]։ Ստեղծվել է 1972 թվականին ռեժիսոր Եֆիմ Գամբուրգի կողմից[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը, որն ստեղծվել է Խորհրդային Միության երեխաների նկարներով, պատմում է այն մասին, որ պետք է սիրես այն վայրը, որտեղ ապրում ես, սիրես քո երկիրը, քո հայրենիքը։
Երեխաների խումբն ուսուցչուհու ուղեկցությամբ էքսկուրսիա է կատարում նախ հայրենի քաղաքում, հետո գնացքով, ինքնաթիռով ու նավով շրջում է Խորհրդային Միության հանրապետություններում և վերջապես տիեզերանավով մեկնում տիեզերք․․․
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակներ՝ Յուրի Էնտին, Եֆիմ Գամբուրգ
- Ռեժիսոր՝ Եֆիմ Գամբուրգ
- Բեմադրող նկարիչ՝ Դանիիլ Մենդելեևիչ
- Կոմպոզիտոր՝ Գենադի Գլադկով
- Երգի հեղինակ՝ Յուրի Էնտին
- Խմբագիր՝ Ռաիսա Ֆրիչինսկայա
- Օպերատոր՝ Միխայիլ Դրույան
- Հնչյունային օպերատոր՝ Գեորգի Մարտինյուկ
- Մոնտաժող՝ Ի․ Գերասիմովա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Էլվիրա Մասլովա, Ռենատա Միրենկովա
- Տնօրեն՝ Ֆեոդոր Իվանով
- Երգը կատարում են՝ Մոսկվայի № 2016 մանկապարտեզի սաները և «Պիոներիա» երգչախմբային ստուդիան /գեղարվեստական ղեկավար՝ Գ․ Ստրուվե/
Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմում հնչում է «Край, в котором ты живешь» երգը (Գենադի Գլադկով, Յուրի Էնտին)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с. 88.
- ↑ Сергей Капков. Ефим Гамбург // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Երկիրը, որտեղ դու ապրում ես» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Երկիրը, որտեղ դու ապրում ես(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|