Երկբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երկբուրգ, եռաչափ բազմանիստ, որը կազմված է երկու բուրգերից, որոնցից մեկը մյուսի հայլելային արտացոլումն է[1]:

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկբուրգը բազմանիստ է, որը կազմված է երկու բուրգերից, որոնցից մեկը մյուսի հայլելային արտացոլումն է: Բուրգերի միավորումից առաջանում է ընդհանուր պատկեր, որը նման է բազմանկյան: Պարզ երկբուրգը կազմվում է երկու տետրաեդրների միավորումից: Քառանկյուն բուրգերից կազմված երկբուրգը հայտնի է օկտաեդր անունով: Բուրգերի նիստերի քանակի ավելացումով ստացվում է շրջան կամ էլիպս և կազմվում է երկու կոն: Օրինակ հեքսաեդր երկբուրգը կազմված է երկու վեցանկյուն բուրգերից, որի կանոնավոր վեցանկյուն հիմքը ընդհանուր է երկուսի համար:

Երկբուրգ կազմող տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գաթաթներ
  • Կողեր՝ գծեր, որոնք միացնում են գագաթները
  • Նիստեր՝ հարթ մակերեսներ, որոնք սահմանափակված են կողերով, եռանկյան կամ սեղանի ձևով:

Բարդ երկրաչափական երկբուրգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուրեղագիտության մեջ տերմինը օգտագործվում է բյուրեղների դասակարգման և բնութագրման համար, որոնք կազմված է երկու բուրգերից անկախ համաչափությունից, հայելային մասերից կամ մասերի միավորման ձևից: Երկբուրգի տարրական ձևը օգտագործում են ավելի բարդ ձև ունեցող բյուրեղները փնութագրելու համար, օրինակ՝ բյուրեղների (ալմաստ) երեսարկման ժամանակ: Օրինակ՝ օկտաեդրի ձևը, կազմված երկու հատած բուրգերով կամ կարդիոիդ (ալմաստի հակառակ ձև), որի մեկ կողմը բուրգ է, իսկ մյուսը հատած բուրգ:

Երկու տետրաեդրների միավորումը կարող է տալ նաև ավելի բարդ ձև՝ աստղաձև երկբուրգ: Բյուրեղների և ալմաստնեի իրական ձևերը տարբերվում են բարձր իդեալական ձևերից, որոնք ուսումնասիրում են երկրաչափությունը ու մաթեմատիկան:

Օկտաեդրի ձևով բյուրեղավորվում են՝

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Бипирамиды»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907