Երիցուկ բազմամյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երիցուկ բազմամյա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Տրիբա Anthemideae
Ենթատրիբա Anthemidinae
Ցեղ Երիցուկ բազմամյա (Pyrethrum)

Երիցուկ բազմամյա , (լատ.՝ Pyrethrum) պատկանում է բարդածաղկավորների (Compositae) ընտանիքին։ Վայրի վիճակում հանդիպում է Կովկասում, Իրանում, Միջին Ասիայում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիցուկը (P.roseum Bieb) բազմամյա նրբագեղ բույս է, որի բարձրությունը հասնում է 40-80 սմ-ի։ Ցողունները ճյուղավոր են կամ առանց ճյուղերի, փետրաձև կտրտված տերևներով։ Ունի հասարակ կամ լիաթերթ ծաղիկներ 5-10 սմ տրամագծով։ Ծաղկի պսակաթերթները լինում են խողովակաձև կամ լեզվակավոր, սպիտակ, վարդագույն կամ կարմիր։ Թուփը մեր պայմաններում ձմեռում է բաց գրունտում։ սմ

Պարտեզային հիբրիդ ձևերից աչքի են ընկնում P.r.h. grandifiorum-ը և P.roseum hybridum fl. pleno-n: Երկու բույսերն էլ ունեն 80 սմ բարձրություն: Այդ բույսերի լիաթերթ ծաղիկները շատ նման են միջին մեծություն ունեցող չինական աստղածաղկին: Ծաղկում են մայիս ամսին:

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիցուկը ծաղկային ձևավորումներում օգտագործվում է միքսբորդերներում, զանազան դեկորատիվ խմբավորումներում, որպես առանձնյակ (սոլիտեր) մարգախոտի վրա և այլն, ինչպես նաև ծաղկեփնջերի համար կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։ Գծային ձևավորումներում, եզրաշերտերի համար օգտագործվում է ցածրահասակ 40-45 սմ բարձրություն ունեցող այլատեսակը։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմացվում է թփիկի բաժանումով, արմատածիլերով և սերմերով։ Լիաթերթ ծաղկավոր այլատեսակները բազմանում են միայն վաղ գարնանը՝ թփիկի բաժանումով, 4-5 տարին մեկ անգամ։ Սերմերով բազմացման դեպքում ցանկը կարելի է կատարել ջերմատներում և ջերմոցներում, վաղ գարնանը, իսկ բաց գրունտում՝ մարգերի մեջ և՛ գարնանը, և՛ աշնանը։ Սերմերը ծլում են 10-12 օրում, ծլունակությունը պահպանում են 2-3 տարի։ Դրանք փոքր են, սեպաձև, գորշ դարչնագույն։ Խոշորածաղիկ երիցուկների մեկ գրամ սերմը պարունակում է մոտավորապես 700 սերմնահատիկ։ Բույսերը անհրաժեշտ է տնկել արևոտ հողամասերում, չնայած որ վատ չի աճում նաև կիսաստվերում։ Պահանջում է սննդանյութերով հարուստ, բերրի հողեր։ Բույսը բույսից պետք է տնկել 25-30 սմ հեռավորության վրա։ Ոռոգումը անհրաժեշտ է տալ չափավոր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան