Երեք հրացանակիրներ (մուլտֆիլմ, 1938)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Իվան Իվանով-Վանո |
Սցենարիստ | Գեորգի Բերյոզկո և Իվան Իվանով-Վանո |
Երաժշտություն | Նիկիտա Բոգոսլովսկի |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1938 |
«Երեք հրացանակիր» ռուս.՝ Три мушкетёра, խորհրդային մուլտֆիլմ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բադի ձագը գիշերը կարդում է Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ» գիրքը։ Երբ նա քնում է, երազ է տեսնում, որում վերարտադրվում են գրքի առաջին գլուխների իրադարձությունները՝ դ'Արտանյանի ծանոթությունն ու անհաջող մենամարտը երեք հրացանակիրների հետ, կռիվը կարդինալի պահակների հետ և բարեկամության սկիզբը։ Ինքը՝ բադի ձագը, երազում հայտնվում է որպես դ'Արտանյան, հրացանակիր կատուները դառնում են նրա ընկերները, իսկ կարդինալի պահակները մուլտֆիլմում ցուցադրվում են որպես շներ։ Մուլտֆիլմի վերջում բադի ձագը դուրս է գալիս անկողնուց, արթնանում, որից հետո իր հետ անկողին է վերցնում երեք խաղալիք կատուների ու քնում։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]սցենար | Գեորգի Բերեզկո, Իվան Վանո |
ռեժիսոր | Իվան Վանո |
կոմպոզիտոր | Նիկիտա Բոգոսլովսկի |
օգնական | Արթուր Բերգենգրին |
նկարիչ | Ալեքսանդր Տրուսով |
տեխ. օգնական | Վ.Սվեշնիկովա |
երգի բառեր | Գեորգի Բերեզկո |
ծաղրանկարիչներ | Ֆաինա Էպիվանովա, Լիդիա Ռեզցովա, Տատյանա Պուզիրևա, Գալինա Ֆրոլովա, Բորիս Դեժկին, Բորիս Պետին, Վլադիմիր Պոլկվնիկով, Լև Պոզդնեև |
օպերատոր | Քսենիա Կրիլովա |
ձայնային ինժեներ | Սերաֆիմ Ռենսկի |
Մուլտֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքը ՝ ռեժիսոր Իվան Պետրովիչ Իվանով-Վանոն, բարձր չի գնահատել այս մուլտֆիլմը, նա ավելի ուշ գրել է՝ «Սոյուզմուլտֆիլմում» խառնաշփոթության պատճառով «ստիպված եմ եղել աշխատել ինձ համար խորթ ստուդիայի ստեղծագործական մթնոլորտում՝ նկարահանելով «Երեք հրացանակիրները», «Ստախոսը» ինձ համար ոչ բնորոշ «a la Disney» ոճով, որի նմանակումն ավարտվել է 1939 թվականի «Մոյդոդիր» մուլտֆիլմով[1]։ Կինոքննադատ Ալեքսեյ Կոմարովի գնահատմամբ՝ «Երեք հրացանակիրները» խորհրդային անիմացիայի միանգամայն անմեղ, ուշագրավ, թեև ոչ այնքան հայտնի օրինակ է Իվանով-Վանոյից. ընդ որում, իրականության և երազանքների միահյուսումը փոքր-ինչ հիշեցնում է 8 տարի անց ծնված Դեյվիդ Լինչի գեղագիտությունը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кадр за кадром / Иван Петрович Иванов-Вано. - М.: Искусство, 1980. - 239 с. - стр. 102
- ↑ Алексей Комаров. Такие разные «Три мушкетера»: Утки, мыши, собаки и куклы Барби // КиноРепортёр, 2021 թ․ սեպտեմբերի 02. Արխիվացված է Սեպտեմբեր 2, 2021 Wayback Machine-ի միջոցով:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Три мушкетёра // Советские художественные фильмы: звуковые фильмы 1930-1957 / ВГФК, Москва. - М. Искусство, 1961. - стр. 1983
- Татьяна Ватолкина - 10 главных фильмов о трех мушкетерах. Из более ста, снятых за сто пятнадцать лет // Российская газета, 12 ноября 2013
- Алексей Комаров - Такие разные «Три мушкетера»: Утки, мыши, собаки и куклы Барби // КиноРепортёр, 2 сентября 2021
- Три мушкетера // Культура.рф
- В. Гарин. Новые работы Мультфильма // Искусство кино. — 1939. — № 5. — С. 34-36.
|