Երեք կայսրերի տարեթիվ


Երեք կայսրերի տարեթիվ կամ Երեք կայզերների տարեթիվ, (գերմ.՝ Dreikaiserjahr) վերաբերվում է 1888 թվականին Գերմանական կայսրությունում[1][2][3][4]։ Տարին նշանավոր էր, քանի որ մահացան Գերմանիայի երկու կայսրեր կամ կայզերներ` բերելով երեք միապետերի փոփոխության մեկ տարում[1]։ Տարվա ընթացքում Գերմանիան կառավարեցին երեք տարբեր կայսրեր` Վիլհելմ I-ը, Ֆրիդրիխ III-ը և Վիլհելմ II-ը։ Մնեմոնիկ “drei Achten, drei Kaiser” (Հայերենով` «երեք ութեր, երեք կայսրեր») բառակապակցությունը մինչև այսօր գործածվում է Գերմանիայում երեխաների և դեռահասների կողմից Գերմանիայի պատմության այս փուլը ուսումնասիրելիս[5]։
Իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլհելմ I-ը եղել է Պրուսիայի թագավոր մինչև Գերմանական կայսրության ձևավորումը հիմնականում Բիսմարկի ջանքերով։ Որպես ամենախոշոր գերմանական պետության միապետ, որը միավորման հիմնական դերն ունեցավ, կայսր Վիլհելմ I-ը կառավարեց Գերմանական կայսրությունում Գերմանիայի միավորումից սկսած 1871 թվականի հունվարի 18-ից։ Նա ապրեց 91 տարի և կառավարեց Պրուսիայում 27 տարի, իսկ միավորված Գերմանիայում` 17 տարի։ Նրա որդի թագաժառանգ արքայազն Ֆրիդրիխ Վիլհելմը մասնակցել ռազմական գործողություններին Գերմանիայի միավորման պատերազմներում իր հոր ղեկավարությամբ[6]։ Ֆրիդրիխը եղել է շտաբի և բանակների հրամանատարը Երկրորդ Շլեզվիգյան պատերազմում, Ավստրո-պրուսական պատերազմում և Ֆրանս-պրուսական պատերազմում[1]։ Ֆրիդրիխը նոր էր դարձլ 56 տարեկան մինչև 1888 թվականը։ Ֆրիդրիխը ուներ նաև մեծ թվով երեխաներ այդ ժամանակ և նրա ժառանգորդի անունը Վիլհելմ էր ի պատիվ նրա պապիկի։ Վիլհելմը դարձել էր 29 տարեկան 1888 թվականի հունվարին։
Արագ փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայզեր Վիլհելմ I-ը մահացավ 1888 թվականի մարտի 9-ին երկարատև կառավարումից հետո[4]։ Նրան փոխարինեց նրա որդի Ֆրիդրիխ Վիլհելմը։ Նա դարձավ Ֆրիդրիխ III, երբ ընդունեց գահը։ Բացի իր ռազմական հաջղությունների, Ֆրիդրիխը ուներ լիբերալ հայացքներ և ամուսնացել էր Միացյալ թագավորության լիբերալ արքայադուստր Վիկտորիայի հետ[2]։ Այնուամենայնիվ երբ մահացավ նրա հայրը Ֆրիդրիխը 56 տարեկան էր և արդեն տառապում էր Կոկորդի քաղցկեղով[1]։ Ֆրիդրիխ փորձեց բուժվել, սակայն անհաջող։ Իր հիվանդության և բուժումների պատճառով, Ֆրիդրիխը էր կարողանում խոսել իր կառավարման կարճ ժամանակահատվածում և ստիպված էր շձվել գրավոր։ Չնայած իր հիվանդության, Ֆրիդրիխը շարունակում էր կատարել իր պարտականությունների մի մասը, չնայած դրանք որևէ արդյունք չունեցան Գերմանիայի համար[7]։ Նա մահացավ 1888 թվականի հունիսի 15-ին` կառավարելով ընդամենը 99 օրԼ Ֆրիդրիխի որդի Վիլհելմ II-ին փոխանցվեց գահը, ով այդ ժամանակ 29 տարեկան էր։ Ի տարբերություն իր հորը, Վիլհելմը չուներ որևէ լիբերալ նպատակենր։ Վիլհելմ II-ը դանդաղորեն տարավ Գերմանիան դեպի Առաջին համաշխարհային պատերազմ և կառավարեց մինչև իր գահընկեցությունը և Գերմանական կայսրության փլուզումը 1918 թվականին[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Berghahn Volker (2003)։ Das Kaiserreich: 1871-1914 (German)։ Stuttgart: Klett-Cotta
- Cecil Lamar (1989)։ Wilhelm II: Prince and Emperor 1859-1900։ Chapel Hill: University of North Carolina Press։ ISBN 978-0-8078-1828-2
- Hein Arnulf (2006)։ «"Drei Achten, Drei Kaiser" - 1888. Trauergottesdienste der jüdischen Gemeinde in Leobschütz.»։ Confinium (German) (Germany) 1: 271–273
- Kollander Patricia (1995)։ Frederick III: Germany’s Liberal Emperor։ London: Greenwood Publishing Group։ ISBN 978-0-313-29483-9
- Nichols J. (1987)։ The Year of the Three Kaisers: Bismarck and the German Succession, 1887-88։ Chicago: University of Illinois Press։ ISBN 978-0-252-01307-2
- Pike John (2008)։ «Kaiser Wilhelm II»։ GlobalSecurity.org։ Վերցված է 2008-10-17
- Tipton Frank (2003)։ A History of Modern Germany Since 1815։ London: Continuum International Publishing Group։ ISBN 978-0-8264-4910-8