Երեքի գործադիր կոմիտե (1915)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Երեքի գործադիր կոմիտե», 1915 թ. փետրվարին «Միություն և առաջադիմություն» կուսակցության ստեղծած հատուկ հանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը կազմակերպելու համար։ Անդամներն էին Բեհաեդդին Շաքիրը, Նազիմը, Միդհաթ Շյուքրին։

Երեքի գործադիր կոմիտեն մշակել է հայերի բռնագաղթերի ժամկետները և ուղիները, ոչնչացնելու վայրերը, ջարդարարների գործելակերպը, բանտերից ազատել քրեական հանցագործներին, կազմել երիտթուրքական խմբապետների հրամանատարության տակ դրվող չեթեններ (ավազակախըմբեր), որոնք «Թեշքիլաթ-ը մահսուսե» («Հատուկ կազմակերպություն») անվան տակ իրագործել են հայերի ցեղասպանությունը։

Մելան Զադե Ռիֆաթը կոմիտեի և «Հատուկ կազմակերպության» գործունեությունը որակել է որպես արյունալի և բարբարոսական։ Կոմիտեի ստեղծումն ապացուցում է հայերի ցեղասպանության կանխամտածված և ծրագրված լինելը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png