Երգ (քանդակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Երգ»
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
Ստեղծում1958
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՑվետնոյ բուլվար
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևԱրձանախումբ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն

«Երգ» (ռուս.՝ «Песня»), Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի տեսարժան վայրերից մեկը, որը 1958 թվականին տեղադրվել է Ցվետնոյ բուլվարում՝ մինչ այդ մասնակցելով բազմաթիվ ցուցահանդեսների։ Սոցիալիստական ռեալիզմի վառ օրինակ է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երգ» բրոնզաձույլ քանդակը բացվել է Ցվետնոյ բուլվարում 1958 թվականին։ Հուշարձանը բազմիցս հայտնվել է ցուցահանդեսներում ինչպես հեղինակի՝ Միխայիլ Ֆեոդորովիչ Բաբուրինի հայրենիքում, այնպես էլ արտասահմանում[2]։ Հորինվածքի հեղինակը պագևատրվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալով, որը ակադեմիայի բարձրագույն պարգևն էր[1]։ Բրյուսելի 1958 թվականի համաշխարհային ցուցահանդեսում «Երգը» ցուցադրելու համար Բաբուրինը կրկին ստացավ բարձրագույն հարգի մեդալ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք երիտասարդ ամրակազմ գեղջկուհիները, որոնք պատկերված են ամբողջ հասակով, խոտհնձից վերադառնում են տուն, ինչի մասին վկայում են ուսերին դրված գործիքները։ Ճանապարհն արագ անցնելու նպատակով, մոռանալով ծանր աշխատանքային օրվա մասին, աղջիկները երգում են, հնարավոր է, սիրված երգերից մեկը։ Նրանք հագնված են 20-րդ դարի կեսերին շատ բնորոշ. նրանց հագուստն ազատ է, շրջազգեստների փեշերը հանգույց են կապված[1]։ Շնորհիվ այն բանի, որ հերոսուհիները տեղավորվել են ծառերի հովանու տակ, տպավորություն է ստեղծվում, որ նրանք կանգ են առել հանգստանալու[2]։ Քանդակը բավական չխնամված տեսք ունի, և իր հորինվածքի շնորհիվ լավ նյութ է ծառայում լուսանկարելու համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Памятник «Песня»». Информационный портал 2do2go. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  2. 2,0 2,1 «"Песня" на Цветном бульваре». Культурный туризм. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.