Երազանք (ֆիլմ, 1941)
Երազանք ռուս.՝ Мечта | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1941 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Միխայիլ Ռոմ |
Սցենարի հեղինակ | Եվգենի Գաբրիլովիչ և Միխայիլ Ռոմ |
Դերակատարներ | Ելենա Կուզմինա, Վլադիմիր Սոլովյով, Ֆաինա Ռանևսկայա, Ռոստիսլավ Պլյատ[1] և Միխայիլ Աստանգով[1] |
Օպերատոր | Բորիս Վոլչեկ |
Երաժշտություն | Հենրիկ Վարս |
Պատմվածքի վայր | Ուկրաինա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 100 րոպե |
«Երազանք» (ռուս.՝ «Мечта»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Միխայիլ Ռոմը[2] 1941 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում և էկրան է բարձրացել 1943 թվականի սեպտեմբերի 13-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1933 թվականին։ Արևմտյան Ուկրաինայի աղքատ գյուղերից, որոնք այդ ժամանակ պատկանում էին Լեհաստանին, հազարավոր մարդիկ մեկնում էինքաղաք՝ աշխատանք և երջանկություն որոնելու համար։ Նրանց թվում է Աննան։ Ամբողջ գիշեր աշխատելով տեղի ռեստորանում՝ առավոտյան նա վերադառնում է «Երազանք» անվանմամբ կահավորված սենյակների աղախնի իր պարտականություններին։ Այդ գիշերօթիկ հաստատության բոլոր բնակիչները ճակատագրի հարվածներ ստացած մարդիկ են, որոնք ապարդյուն փորձում են ուղղվել, բայց, չնայած բոլոր ջանքերին, այնուամենայնիվ, պարտություն են կրել անխիղճ աշխարհի դեմ պայքարում։ Իսկ խորտակման եզրին գտնվող այդ նավի ղեկին կանգնած է տիկին Սկորոխոդը, որը համոզված է, որ ինքը «դուրս է եկել մարդամեջ»։ Նրա մեջ պարադոքսալ խառնվում էին կարեկցանքն ու դաժան անողոքությունը նրանց հանդեպ, ովքեր իր սոցիալական կարգավիճակից ցածր են, ամենակուլ ժլատությունն ու անհաջողակ որդու հանդեպ նույն անսահման սերը, որի համար նա ապրել է, աշխատել, կատարել ստորություններ՝ հոգու խորքում հասկանալով այդ ջանքերի անօգտակարությունը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ելենա Կուզմինա – Աննա
- Վլադիմիր Սոլովյով – Վասիլ, Աննայի եղբայրը
- Վալենտին Շեգլով – Տոմաշ Կրուտիցկի, բանվոր
- Ֆաինա Ռանևսկայա – Ռոզա Սկորոխոդ, «Երազանք» կահավորված սենյակների և մրգի կրպակի տիրուհի
- Արկադի Կիսլյակով – Լազար Սկորոխոդ, նրա որդին, ինժեներ
- Ադա Վոյցիկ – Վանդա, հարսնացու
- Միխայիլ Աստանգով – Ստանիսլավ Կոմորովսկի, փեսացու ամուսնության թերթից
- Միխայիլ Բոլդուման – Զիգմունդ Դոմբեկ, նախկին նկարիչ
- Ռոստիսլավ Պլյատ – Յանեկ, առաքիչ
- Նիկոլայ Օռլով – Ստեֆան, ծեր ջուլհակ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Եվգենի Գաբրիլովիչ, Միխայիլ Ռոմ
- Ռեժիսոր՝ Միխայիլ Ռոմ
- Օպերատոր՝ Բորիս Վոլչեկ
- Կոմպոզիտոր Գենրիկ Վարս
Նկարահանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է Լվովում 1940 թվականին։ Արևմտյան Ուկրաինայի հողերի վերամիավորման տեսարանը նկարահանվել է Չեռնովցիում՝ Թատերական հրապարակում։ Ֆիլմի վրա աշխատանքն ավարտվել է 1941 թվականի հունիսի 22-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Марголит Е. Я., Шмыров В. Ю. (из’ятое кино): 1924—1953. — М.: Дубль-Д, 1995. — С. 80—81. — 132 с. — ISBN 5-900902-02-1
- Советские художественные фильмы. Аннотированный каталог / Сост. И. А. Глаголева, М. Х. Зак, А. В. Мачерет и др.; под ред. А. В. Мачерета. — М.: Искусство, 1961. — Т. 2: Звуковые фильмы (1930—1957 гг.). — С. 271—272. — 784 с. — 3000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երազանք» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
- «Երազանք» ֆիլմը Արխիվացված 2022-02-14 Wayback Machine Рускино.ру կայքում
|