Եվրոպական լայնականջ չղջիկ
Եվրոպական լայնականջ չղջիկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Barbastella barbastellus
Schreber, 1774
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Եվրոպական լայնականջ չղջիկ (լատին․՝ Barbastella barbastella), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հարավային Կովկասում չափազանց քչաքանակ է։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին մեծության չղջիկ է. մարմնի երկարությունը 45-50 մմ է, պոչինը՝ 41-44 մմ, նախաբազկինը՝ 36-41 մմ. Ասիական լայնականջ չղջիկից տարբերվում է համեմատաբար փոքր չափերով, ականջի արտաքին եզրերին արտահայտված մաշկային ելուստի առկայությամբ։
Տարածվածությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի առանձնյակներ հայտնաբերվել են Հայաստանի և ԼՂՀ հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջաններում։ Հաճախ որպես ապաստարան ընտրում է անտառամերձ քարայրերը կամ ծառերի փչակները, որտեղ նաև ձմեռում է։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է թեփուկաթևավորներով, երկթևանիներով, բզեզներով, նրանց թրթուրներով ու սարդերով, որոնք «հավաքում» է թաքստոցներում, ծառերի տերևներից, ճյուղերից ու բնի վրայից։
Բազամացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունիս-հուլիսին ծնում է 2 ձագ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական լայնականջ չղջիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական լայնականջ չղջիկ» հոդվածին։ |
|