Jump to content

Եվրոմասթ (աշտարակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոմասթ
Տեսակդիտաշտարակ և տեսարժան վայր
Երկիր Նիդերլանդներ[1]
ՏեղագրությունՌոտերդամ[1]
ՎայրHet Park?
ՀասցեParkhaven 20 te Rotterdam
ՓողոցParkhaven? (20)
Ճարտարապետական ոճմոդեռնիզմ
Բարձրություն184,5 ± 0,1 մետր
Վերելակներ2
Շինանյութերկաթբետոն
Հիմնադրված է1958[1] և 1960[1]
Բացված1960
ՇինարարJ.P. van Eesteren?
ՃարտարապետHugh Maaskant?[1]
ԻրադարձություններՇինարարություն և Floriade 1960?
Ժառանգության կարգավիճակՆիդեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ[2][1]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Եվրոմասթ (անգլ.՝ Euromast, բառացի թարգմանությամբ նշանակում է Եվրոկայմ), դիտաշտարակ նիդերլանդական Ռոտերդամ քաղաքում։ Կառուցվել է 1958-1960 թվականներին, ճարտարապետ Հյու Մասկանտի (Hugh Maaskant) նախագծով։ Հնարավոր ամեն ինչ արվել է, որ աշտարակը շահագործման հանձնվի 1960 թվականի նիդերլանդական ծաղկատոնի նախօրյակին։ 2010 թվականից ի վեր աշտարակն ընդգրկված է քաղաքի և երկրի հուշարձանների ցանկում։

Հակիրճ տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոմասթը բետոնե, ինը մետրանոց ներքին տրամագիծ ունեցող, սնամեջ կառույց է։ Բետոնե որմնաշերտի հաստությունը 30 սանտիմետր է[3]։ Աշտարակի կայունությունն ապահովելու նպատակով այն բարձրացրել են 1.900.000 կիլոգրամանոց բետոնե բլոկի վրա, այնպես, որ ձգողականության (ծանրության) կենտրոնը գտնվի գետնի տակ։ Աշտարակն ունի թռչնաթռիչքի՝ 96 մետր բարձրության վրա գտնվող դիտահարթակ և ռեստորան։ Սկզբնապես, ունենալով 101 մետր բարձրություն, այն համարվել էր Ռոտերդամի ամենաբարձր կառույցը։ Իր առաջնատար դիրքը կորցրել է 1968 թվականին, երբ շահագործման է հանձնվել 113,5 մետրանոց Erasmus MC երկնաքերը[4]։ Սակայն երկու տարի անց՝ 1970 թվականին, երբ Եվրոմասթի վրա հավելվել է 85 մետրանոց, Տիեզերական կոչվող աշտարակը, վերստին զբաղեցրել է առաջին տեղը։

Եվրոմասթը աշխարհի մեծ աշտարակների դաշնության (World Federation of Great Towers-ի) անդամ է։

2008 և 2009 թվականներին աշտարակը հյուրընկալել է էքստրեմալ մարզաձևերից՝ BASE jumping-ի մրցումները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.architectuur.org/bouwwerk/321/Euromast.html
  2. Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ
  3. «http://globenavigation.com/». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  4. http://www.top010.nl/html/erasmus_medisch_center.htm

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոմասթ (աշտարակ)» հոդվածին։