Եվդոկիա Իստոմինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվդոկիա Իստոմինա
Avdotya Istomina.JPG
Ծնվել է հունվարի 6 (17), 1799
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է հունիսի 26, 1848(1848-06-26) (49 տարեկանում)
Մահվան վայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրթություն Ա. Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Մասնագիտություն բալետի պարող և դերասանուհի
Avdotya Istomina Վիքիպահեստում

Եվդոկիա Իստոմինա (1799-1848), ռուսական բալետի պարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական ուսումնարանի սան, Շառլ-Լուի Դիդլոյի աշակերտուհին, գովերգված Պուշկինի կողմից «Եվգենի Օնեգին»-ում։ Եվդոկիայի հայտնի ելույթները կատարվել են հետևյալ բալետներում` «Զեֆիր և Ֆլորա», «Աֆրիկյան առյուծ» (1818 թ.), «Բաղդադի խալիֆ», «Ռոլանդ և Մորգանա», «Լիզա և Քոլեն» (1820 թ.) և այլն։

Եվդոկիան նաև հաճախ մասնակցել է տարբեր թատերական ներկայացումների։ Հաճախ բաց ընթերցանություն է կատարել։

Մեծ բալետից հեռացել է 1840-ական թվականներին։ Ամուսնացել է Պ. Ս. Էկունինի հետ։ Մահացել է խոլերայից 1848 թվականին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Эльяш Н. И. Авдотья Истомина. - Л.: Искусство, 1970 թվական - էջ 192

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


  1. 1,0 1,1 Истомина Авдотья Ильинична // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.