Եվգենի Պոմազան
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 31, 1989[1][2] (35 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Անգրեն, Tashkent Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 193 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 83 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Եվգենի Վալերևիչ Պոմազան (հունվարի 31, 1989[1][2], Անգրեն, Tashkent Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական ֆուտբոլիստ, (Մինսկի» «Դինամո» ակումբի դարպասապահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 2006 թվականը խաղացել է «Կուբան-89»ի պատանեկան թիմում, որից հետո ընդգրկվել է ակումբի հիմնական հայտացուցակում, սակայն այդ խաղաշրջանում ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ 2007 թվականի հունիսի 27-ին «Կուբանի» հիմնական կազմի միակ խաղն անցկացրեց Ռուսաստանի Գավաթի 1/16 եզրափակիչում[3]։ 2007 թվականի հուլիսի 24-ին Մոսկվայի ԲԿՄԱ-ն վարձակալեց մինչև 2007 թվականի դեկտեմբերի 15-ը[4]։ ԲԿՄԱ-ի կազմում նորամուտը նշել է հոկտեմբերի 28-ին «Կռիլյա Սովետովի» դեմ առաջնության 28-րդ տուրի տնային խաղում։ Հանդիպումն ավարտվել է 4։2 հաշվով՝ հօգուտ բանակայինների։ 2007/2008 մրցաշրջանում ԲԿՄԱ-ն վարձակալությամբ գտնվող ֆուտբոլիստին գնել է «Կուբանից»։ 2008-ի մրցաշրջանում ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմում անցկացրել է 11 հանդիպում, բաց է թողել ութ գոլ, այդ թվում՝ մեկը 11 մետրանոցից, յոթ հանդիպում խաղացել է «զրո»[3]։
2010 թվականի ձմռանը վարձակալությամբ է տրվել «Ուրալին»։ Ապրիլի 24-ին իր առաջին հանդիպումն է անցկացրել թիմի կազմում, հանդիպումը զրոյական վիճակում է։ 2010 թվականի հուլիսի 9-ին «Կրասնոդարի» դեմ 20-րդ տուրի խաղում 10-րդ գոլը բաց թողեց 13 խաղում, սակայն այդ խաղը «Ուրալը» հաղթեց 3:1 հաշվով։
2011-ի փետրվարին վարձակալության է տրվել «Սպարտակ-Նալչիկին»[5]։ 2011թ. օգոստոսի 31-ին «Անժին» Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ համաձայնության է եկել Մախաչկալայի ակումբ տեղափոխության վերաբերյալ։ «Անժիի» դարպասը պաշտպանում էր 31 համարի մարզաշապիկով[6]։
2013-ի հունիսին մեկ տարվա վարձակալության էր տրվել «Ուրալին», սակայն արդեն օգոստոսի վերջին վերադարձվել էր Մախաչկալայի ակումբ։
2020թ. հունիսին «Բալթիկայից» տեղափոխվեց Մինսկի «Դինամո»[7]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի պատանեկան հավաքականի կազմում 2006-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում Ռուսաստանի հավաքականը հաղթեց Չեխիայի հավաքականին։ Պոմազանը ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԲԿՄԱ
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2007
- Ռուսաստանի Գավաթի դափնեկիր - 2008/09
- «Անժի»
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2012/13
- Ռուսաստանի Գավաթի եզրափակչի մասնակից - 2012/13
- «Կուբան»
- Ռուսաստանի Գավաթի եզրափակչի մասնակից - 2014/15
- Ռուսաստանի հավաքական (մինչև 17)
- Եվրոպայի 2006 թվականի պատանեկան առաջնության հաղթող
- «Մերիդիանի գավաթ» պատանեկան մրցույթի հաղթող
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 3,0 3,1 Կաղապար:РФПЛ
- ↑ «Помазан на правах аренды перешёл в ЦСКА» (ռուսերեն). Чемпионат.ру.(չաշխատող հղում)
- ↑ «ЦСКА — Новости клуба». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Евгений Помазан в «Анжи»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Экс-вратарь ЦСКА Помазан стал игроком минского «Динамо»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Պոմազան» հոդվածին։ |
|