Եվգենի Շահիջանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Շահիջանով
Ծնվել էմայիսի 2, 1933(1933-05-02)
Օսակարովսկի շրջան, Կարագանդայի մարզ, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 18, 2020(2020-11-18) (87 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
ԱնդամակցությունՀրթիռային և հրետանային գիտնականների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1957)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1982)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Լենինյան մրցանակ

Եվգենի Սմբատի Շահիջանով (մայիսի 2, 1933(1933-05-02), Օսակարովսկի շրջան, Կարագանդայի մարզ, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 18, 2020(2020-11-18)), ռազմական տեխնիկայի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1985): Հրթիռային և հրետանային գիտնականների ակադեմիայի ակադեմիկոս (1993)։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1978): Մոսկվայի «Ռեգիոն» պետական գիտաարտադրական ձեռնարկության տնօրեն[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Շահիջանովը ծնվել է 1933 թվականի մայիսի 2-ին Ավան համար 7 (Ղազախստանի Կարագանդայի մարզ1957 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը։ 1958-1981 թվականներին աշխատել է Մոսկվայի մարզի Զագորսկի կիրառական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտում։ 1964-1981 թվականներին աշխատել է որպես փոխտնօրեն, 1981-1987 թվականներին եղել է Մոսկվայի Կրասնոարմեյսկի մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1987 թվականից՝ «Ռեգիոն» պետական գիտական արտադրական ձեռնարկության գլխավոր տնօրեն, 1989 թվականից, միաժամանակ՝ Մոսկվայի ավիացիայի ինստիտուտի ամբիոնի վարիչ։ Եղել է Հրթիռային և հրետանային գիտնականների, Տեղեկագիտական միջազգային ակադեմիաների անդամ (1993)[3][4]:

Աշխատանքները վերաբերում են ռազմածովային ուժերի և ծովային ավիացիայի համար բարձր ճշգրտությամբ կառավարվող հակասուզանավային զենքի յուրատիպ տեսակների և ավիացիոն ռումբերի նախագծման ու ստեղծման խնդիրներին[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Օտարերկրյա պետությունների հայազգի գիտնականների ցուցակ` ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառների, Տեխնիկական գիտություններ
  2. «Армяне в ракетной технике, космонавтике и артиллерии». Наша среда (ռուսերեն). 2013 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  3. 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 242։
  4. Саркисян А. Е. Армяне-военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Т. 3. - Ер.,2005, с.235-239