Jump to content

Եվգենի Ախմադուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Ախմադուլին
Ծնվել էապրիլի 21, 1944(1944-04-21)[1] (80 տարեկան)
Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական, լրագրող, բանաստեղծ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հարավային դաշնային համալսարան
ԱնդամակցությունՌուսաստանի լրագրողների միություն
Ալմա մատերՌոստովի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2001)
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Եվգենի Վալերևիչ Ախմադուլին (ռուս.՝ Евгений Валерьевич Ахмадулин, ապրիլի 21, 1944(1944-04-21)[1], Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)[2], ռուս գիտնական, լրագրող, բանաստեղծ[3], բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ[4]։

Կյանք և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1944 թվականի ապրիլի 21-ին Նովոչերկասկ քաղաքում։ Վաղ հասակում կորցրել է ծնողներին, մեծացել է մանկատներում։ Տացինսկայայի մանկատանը Եվգենի Վալերևիչն ավարտել է յոթամյա դպրոցը[2]։

1963 թվականին ավարտել է Նովոչերկասկի քիմիական-տեխնոլոգիական տեխնիկումը, այնուհետև աշխատել է Վոլգայի քիմիական կոմբինատում որպես փականագործ։ Հեռակա ավարտել է Ռոստովի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը[3]։ 1964 թվականից Եվգենի Վալերևիչը ծառայել է բանակում՝ Լիտվայում տեղակայված հրթիռային զորքերում, որտեղ դիվիզիայի քաղաքական բաժնի կոմերիտմիության ավագ հրահանգիչ էր։ Զբաղվել է գրական գործունեությամբ, շրջանային թերթում տպագրել է բանաստեղծություններ և թղթակցություններ[2]։

Բանակում ծառայելուց հետո Եվգենի Վալերևիչն աշխատել է Նովոչերկասկի հաստոցագործական գործարանում, այնուհետև 1971 թվականից եղել է Նովոչերկասկի «Զնամյա կոմունի» քաղաքային թերթի հաստիքային աշխատակից[2]։

Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է իր «Դոնի մամուլը 1893-1907 թվականների ռուսական առաջին հեղափոխության նախօրեին և տարիներին» թեմայով թեկնածուական թեզը[2]։

1981 թվականից դասախոսել է Ռոստովի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժնում։ 1985-1990 թվականներին աշխատել է «Բարձրագույն դպրոցի Հյուսկովկասյան գիտական կենտրոնի տեղեկագիր» գիտատեսական և կիրառական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնում։ Եվգենի Վալերևիչը եղել է Ռուսաստանի առաջին լիարժեք գունազարդ թերթի՝ «Պրիազովսկի կրայի» գլխավոր խմբագիրը[2]։

Եվգենի Վալերևիչ Ախմադուլինը 1996 թվականին մասնակցել է Դոնի ժուռնալիստների համագումարին, որտեղ ընտրվել է վարչության նախագահի առաջին տեղակալ, Ռուսաստանի ժուռնալիստների միության Ռոստովի մարզի կազմակերպության գործադիր տնօրեն[2]։

2001 թվականին Ե. Վ. Ախմադուլինը պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «XX դարի սկզբին Ռուսաստանի օրինական քաղաքական կուսակցությունների մամուլը» թեմայով[2]։

Ներկայում Եվգենի Վալերևիչն աշխատում է Հարավային դաշնային համալսարանի ժուռնալիստիկայի տեսության ամբիոնի վարիչ[2][4]։

Եվգենի Վալերևիչ Ախմադուլինը պրոֆեսոր է, Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ, Ռուսաստանի տարածաշրջանային մամուլի գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ, Ռուսաստանի ժուռնալիստների միության Մեծ ժյուրիի անդամ, «ժուռնալիստիկա» մասնագիտությամբ դոկտորական և թեկնածուական թեզերի պաշտպանության մասնագիտացված գիտական խորհրդի նախագահի տեղակալ, Ռուսաստանի Հարավի լրագրության գծով ուսումնամեթոդական բաժանմունքի նախագահ, Ռոստովի մարզի մամուլի և հեռուստառադիոհեռարձակումների դեպարտամենտի լրագրողների, հրատարակիչների և պոլիգրաֆիստների ամենամյա ստեղծագործական մրցույթի ժյուրիի նախագահ[2][4]։

Չորս մենագրության, ուսումնական ձեռնարկների և լրագրության տեսության ու պատմության վերաբերյալ հարյուրից ավելի հոդվածի հեղինակ է[2]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • История российской журналистики начала XX века. Ростов-на-Дону, 2008.
  • Краткий курс теории журналистики: учеб. пособие: по спец. "Журналистика" для студентов фак. и отд-ний журналистики. Москва : Ростов-на-Дону, 2006.
  • Основы теории журналистики: учебное пособие для студентов высших учебных заведений, обучающихся по направлению 030600 "Журналистика" и специальности 030601 "Журналистика". Ростов-на-Дону, 2009.
  • Печать Дона в годы первой русской революции. Ростов-на-Дону, 1985.
  • Правительственная печать России (конец XIX в. — февраль 1917 г.). Ростов-на-Дону, 2000.
  • Пресса политических партий России начала XX века: издания либералов. Ростов-на-Дону, 2001.
  • Пресса политических партий России начала ХХ века: издания консерваторов. Ростов-на-Дону, 2001.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.biografija.ru/biography/akhmadulin-evgenij-valerevich.htm
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ахмадулин Евгений Валерьевич
  3. 3,0 3,1 Ахмадулин, Евгений Валерьевич(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 4,2 «Донская электронная библиотека. Ахмадулин, Евгений Валерьевич». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]