Եվգենի Ալեքսանդրով
Եվգենի Ալեքսանդրով | |
---|---|
նոյեմբերի 25, 1888 - հոկտեմբերի 22, 1953 (64 տարեկան) | |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Զորատեսակ | ինժեներական զորքեր |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Կրթություն | Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիա |
Պարգևներ |
Եվգենի Ալեքսանդրով (ռուս.՝ Евгений Владимирович Александров, նոյեմբերի 25, 1888 - հոկտեմբերի 22, 1953, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս ռազմական ինժեներ, Խորհրդային Բանակի գեներալ-մայոր, երեք պատերազմների վետերան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվգենի Վլադիմիրովիչ Ալեքսանդրովը ծնվել է 1888 թվականի նոյեմբերի 25-ին։ Առաջին համաշխարհային պատերազմը դիմավորում է որպես Նիկոլաևյան ինժեներական ակադեմիայի ուսանող։ Ուսումը չավարտած Ալեքսանդրովը կամավոր մեկնում է ռազմաճակատ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կամավոր մեկնում է ծառայության Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ։ 1918 թվականին ավարտում է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Ռազմա-ինժեներական ակադեմիան և մասնակցում Քաղաքացիական պատերազմին[1]։
Պատերազմի ավարտից հետո կատարում է դասախոսական աշխատանք Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Ռազմա-ինժեներական ակադեմիայում (ներկայումս Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի համաբանակային ակադեմիայի Ռազմական ինստիտուտ)։ 1936 թվականի փետրվարի 17-ին Ալեքսանդրովին շնորհվում է բրիգադի ինժեների զինվորական կոչում[1]։
Ակադեմիայի ինժեներական զորքերի տակտիկայի ամբիոնի ստեղծումից հետո 1942 թվականի մարտին Ալեքսանդրովը նշանակվում է նրա առաջին վարիչ։ 1943 թվականի հունվարի 27-ին նրան շնորհվում է ինժեներական զորքերի գեներալ-մայորի զինվորական կոչում։ Պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել պրոֆեսորի կոչում[1]։ Համարվել է խոշոր մասնագետներից մեկը, մարտական գործողությունների և օպերացիաների ինժեներական ապահովման բնագավառում։ Նրա գիտական աշխատանքներում քննարկվում է ինժեներական զորքերի և ինժեներական ստորաբաժանումների` դիվիզիաների և կորպուսների ղեկավարների մարտական գործողությունների մեթոդիկան թշնամու պաշտպանության ինժեներական հետախուզության իրականացման ընթացքում։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում Ալեքսանդրովը ղեկավարել է Ռազմա-ինժեներական ակադեմիայի պատմության և ռազմական արվեստի ամբիոնը։ Մահացել է 1953 թվականի հոկտեմբերի 22-ին, թաղված է Մոսկվայում Դոնի գերեզմանատանը[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Լենինի շքանշանով, Կարմիր Դրոշի 2 շքանշաններով, Կարմիր Աստղի շքանշանով և մի շարք մեդալներով[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Александров Евгений Владимирович» (ռուսերեն). [1]. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «Наградной лист». Подвиг народа. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Հոկտեմբերի 22 մահեր
- 1953 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նոր Դոնսկի գերեզմանատանը թաղվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Գեներալ-մայորներ
- Ռուս ռազմական գործիչներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ