Եվա (ֆիլմ, 2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Եվա
Press conference of Eva at Berlinale 2018.jpg
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Ժանրհոգեբանական թրիլեր և դրամա
Թվական2018
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԲենուա Ժակո
ՊրոդյուսերMélita Toscan du Plantier?
Սցենարի հեղինակԲենուա Ժակո և Ժիլ Տորան
ԴերակատարներԻզաբել Յուպպեր, Գասպար Ուլիել, Julia Roy?, Մարկ Բարբե և Ռիշար Բերի
ՕպերատորՀիրշ Ժյուլեն
ԵրաժշտությունՆրյունո Կուլե
Պատմվածքի վայրՓարիզ
Տևողություն100 րոպե

«Եվա» (անգլերեն Eva), 2018 թվականի ֆրանսիական գեղարվեստական ֆիլմ: Ռեժիսորը Բենուա Ժակոն է: Ֆիլմը նկարահանվել է 1945 թվականի Ջեյմս Հադլեյ Չեյզի համանուն վեպի հիման վրա: Համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի փետրվարի 21-ին, Ռուսաստանում՝ 2018 թվականի մարտի 8-ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերթրանը (Գասպար Ուլել), երիտասարդ, բայց արդեն հայտնի և հարուստ գրող է: Մի անգամ ուժեղ ձնամրրիկի ժամանակ նա մի տանիքի տակ է հայտնվում Եվա (Իզաբել Հյուպպեր) անունով գրավիչ և խորհրդավոր կնոջ հետ: Հայտնվելով նրա հմայքի և գեղեցկության ազդեցության ներքո, երիտասարդը դառնում է հաղթող ճակատագրական կուրտիզանկայի դեմ և որոշում է վեպ գրել՝ հիմնված նրանց հարաբերությունների վրա: Հերոսը մտածում է, որ գիրքը հաջողություն կգրանցի, եթե գրքի հետաքրքիր պատմությունն ավարտվի շոկային եզրափակմամբ:

Եվան սառն էր ու խնայող, և, թվում էր, խորը զգացմունքներ ունենալ չէր կարող: Պատմության անհրաժեշտ ավարտը ստանալու համար Բերթրանն ամեն ինչի պատրաստ էր: Ներքաշվելով վտանգավոր խաղի մեջ, հերոսը խիզախում է կորցնել ոչ միայն համբավն ու գումարը, այլև աղջկան, ով իսկապես սիրում էր իրեն [1]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Իզաբել Հյուպպեր Եվա Եվա
Գասպար Ուլել Բերթրան Բերթրան
Ջուլիա Ռոյ Կառոլին Կառոլին
Մարկ Բարբե Ջորջ Մարտին Ջորջ Մարտին
Ռիշար Բերի Ռեջիս Գրանտ Ռեջիս Գրանտ
Դիդե Ֆլաման Կառոլինի հայր Կառոլինի հայր

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2017 թվականի հունվարի 23-ին, ավարտվել՝ նույն թվականի մարտի 10-ին[2]: Ֆիլմի տեսարանները նկարահանվել են Փարիզում, Լիոնում, Անսիում[3][4]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է բազմաթիվ բացասական կարծիքների, եզրափակելով բոլոր ժամանակների հարյուրավոր վատագույն ֆիլմերի շարքը[5]: Film.ru կայքի կինոքննադատ Բորիս Իվանովը, ֆիլմը 10 հնարավոր բալլերից գնահատել է՝ 4: Տեսաբանն իր ցածր գնահատականը բացատրել է նրանով, որ չնայած Բենուա Ժակոյի ռեժիսորական մեծ փորձառությանը, նա չի կարողացել «Եվային դարձնել գրավիչ և հետաքրքիր կերպար»: Բացի այդ, Բորիս Իվանովի կարծիքով ֆիլմում չկար «դրայվ, սյուժետային ինտրիգներ, փիլիսոփայական խորություն, զվարճալի երկրորդական հերոսներ, ցնցող պատկերներ կամ վտանգավոր գործողություններ»: Կրիտիկը հավելում է, որ «որտեղ չկան հանելուկներ, չկան նաև ինտրիգներ»[6]: Այլ կինոքննադատներ նույնպես անրադարձել են այս ֆիլմին: Այսպես, օրինակ «25-րդ տեսարան» պորտալը կինոնկարը 5 բալլից գնահատել է երկուս[7]: The Village կայքի գլխավոր խմբագիրը և ընդհանրապես ոչ ոք այս ֆիլմը խորհուրդ չի տալիս դիտել[8]:

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք
2018 Golden Berlin Bear[9] «Լավագույն ֆիլմ» Անվանակարգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Ева»»։ Новости шоу-бизнеса России и мира, онлайн журнал (ru-RU)։ Վերցված է 2018-04-20 
  2. «“Eva” de Benoît Jacquot sera distribué par Europacorp»։ Le Film Français (fr-fr)։ Վերցված է 2018-04-21 
  3. AlloCine։ «Isabelle Huppert et Gaspard Ulliel dans un remake d'Eva pour Benoit Jacquot»։ AlloCiné։ Վերցված է 2018-04-21 
  4. «ARTE France Cinéma coproduit les nouveaux films de Benoit Jacquot, Pawel Pawlikowski, Jayro Bustamante, Jonathan Vinel et Caroline Poggi - Olivier Père»։ Olivier Père (fr-FR)։ 2016-12-01։ Վերցված է 2018-04-21 
  5. «Рецензии на фильм Ева / Eva (2018), отзывы» (ռուսերեն)։ Критиканство։ Վերցված է 2018-04-21 
  6. «Рецензия на фильм «Ева». Кино на Фильм.ру»։ www.film.ru։ Վերցված է 2018-04-21 
  7. «Ева - «25-й кадр» | Независимый журнал о кино»։ 25-k.com։ Վերցված է 2018-04-21 
  8. ««Проект Флорида», «Ева», «Я худею» и «Пассажир»»։ The Village։ Վերցված է 2018-04-21 
  9. «15 фильмов 68-го Берлинского кинофестиваля: Уэс Андерсон, Герман-мл., Бекмамбетов и якуты» (ru-RU)։ tvkinoradio.ru։ Վերցված է 2018-04-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]