Եվա Սիմոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվա Սիմոնս
Ծնվել է ապրիլի 27, 1984 (32 տարեկան)
Նիդերլանդներ Նիդերլանդներ, Ամստերդամ
Ամստերդամ
Երկիր հոլանդացի
Ժանրեր փոփ երաժշտություն
Մասնագիտություն երգչուհի, երգահան,պարուհի
Գործիքներ Q3382191?
Լեյբլ Interscope Records, Powerhouse Music, Yeni Dünya Müzik
Կայք evasimons.com

Եվա Սիմոնս (հոլանդերեն` Eva Simons, ծնվ. 1984 թ. ապրիլի 27, Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի երգչուհի, երգահան և պարուհի:

Համագործակցել է LMFAO դուետի, Afrojack-ի և will.i.am-ի հետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվա Սիմոնսը ծնվել է 1984 թվականի ապրիլի 27-ին Ամստերդամում: Նրա հայրը դաշնակահար է, իսկ մայրը վոկալիստ: Եվան հայտնի հոլանդացի ակորդեոնահար Ջոննի Մեյերի թոռնուհին է:

Նա եղել է Raffish խմբի անդամը, որը 2006 թվականից այլևս չի շարունակել իր գործունեությունը:

2009-ից մինչև 2012[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Եվան թողարկում է իր «Silly Boy» երգը, որը դառնում է հիթ համացանցում և հավաքում 20 միլիոնից ավել դիտում։

2010 թվականի կեսերին Եվան և Մայք Հեմիլթոնը թողարկում են «Take Over Control» երգը, որը Ավստրալիայիում ձեռք է բերում պլատինե իսկ ԱՄՆ-ում ոսկե կարգավիճակ։

2011 թվականին Եվան համագործակցում է ամերիկյան LMFAO դուետի հետ, թողարկելով «Best Night» երգը։

2012 թվականի մարտի 20-ին տեղի է ունենում՝ «I Don't Like You» երգի պրեմիերան, իսկ նույն թվականի մայիսի 14-ին թողարկում է «This Is Love» երգը, will.i.am-ի հետ։

Եվան իր դեբյուտային՝ «Renegade» ալբոմը թողարկում է 2012 թվականի հուլիսի 24-ին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեփական սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 - «Silly Boy»
  • 2012 - «I Don't Like You»
  • 2012 - «Renegade»
  • 2013 - «Chemistry»
  • 2014 - «Celebrate the Rain» (Սիդի Սամսոնի հետ)
  • 2015 - «Policeman» (Konshens-ի մասնակցությամբ)

Մասնակցությունը ուրիշների սինգլներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 - Take Over Control (Աֆրոջեքի սինգլը)
  • 2012 - This Is Love (Will.i.am-ի սինգլը)
  • 2014 - «Let's Do It Right» (The Young Professionals-ի սինգլը)
  • 2014 - «Unstoppable» (R3hab-ի սինգլը)
  • 2014 - «This Girl» (Stafford Brothers-ի սինգլը)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]