Ես չեմ ամաչում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ես չեմ ամաչում
անգլ.՝ I'm Not Ashamed
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
Թվականհոկտեմբերի 21, 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորBrian Baugh?
ԵրաժշտությունTimothy Williams?
Պատմվածքի վայրԿոլորադո
Տևողություն112 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Ես չեմ ամաչում» (անգլ.՝ I'm Not Ashamed) ամերիկյան կենսագրական դրամա, որի ռեժիսորն է Բրայան Բոֆը։ Հիմնված է Ռեյչել Սքոթի կյանքում տեղի ունեցած իրական իրադարձությունների հիման վրա, ով մահացել էր Կոլումբայնի ավագ դպրոցում տեղի ունեցած զանգվածային սպանությունների ժամանակ։ Ֆիլմի գլխավոր դերակատարն է Մեյսի ՄակԼեյնը։ Ֆիլմը վաճառքների արդյունքում հավաքել է 2,1 միլիոն դոլլար։

Ֆիլմի թատերական սահմանափակ թողարկումը տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 21-ին Նեշվիլում, իսկ նույն թվականի հոկտեմբերի 28-ին ֆիլմը թողարկվել է DVD և Blu-ray կրիչների ֆորմատով Կանադայում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ Ռեյչել Սքոթը և նրա ավագ քույրը՝ Դանան, նայում են պատուհանից և տեսնում են, որ հայրը գիշերվա կեսին հեռանում է տնից։ Ռաքելի ընտանիքը ֆինանսական դժվարություններ է ապրում, և մայրն ու իր երեխաները աղոթում են Աստծուն ֆինանսական օգնության համար, իսկ երեխաները խոսում են իրենց ցանկությունների մասին[1]։

1998 թվականի ապրիլ, Ռեյչելը 16 տարեկան է, նա սովորում է Կոլումբայնի ավագ դպրոցում և ժամանակ է անցկացնում իր ընկերների՝ Մեդիի, Գաբբիի և Սելինի հետ, ինչպես նաև մի խումբ տղաների հետ։ Նրանք լողում են լողավազանում և ալկոհոլ են օգտագործում։ Ռեյչելը տուն է վերադառնում մուտք գործելով պատուհանից, որտեղ մայրը նրան սպասում էր սենյակում։ Վերջինս նրան կշտամբում իր պահվածքի համար, մասնավորապես աղջկա ալկոհոլ օգտագործելու համար։ Մայրը որոշում է պատժել նրան և ուղարկել հարազատների մոտ ամառը Լուիզիանայում անցկացնելու, որտեղ Սքոթը հաճախում է եկեղեցի և ասում, որ պատրաստ է իրեն նվիրել Աստծուն և Քրիստոսին։ Արձակուրդից վերադառնալուց հետո նա դպրոցում ականատես է լինում, թե ինչպես են Էրիկ Հարիսին բռնության ենթարկում ֆուտբոլիստները, ում դնելով սայթաքուն հատակին և հրում էին դռանը։ Շատերը ծիծաղում են նրա վրա, իսկ Էրիկը կանգնում է կեղտոտ շապիկով և սադրիչներից մեկին՝ Բրայան Ռիգսին, ասում է, որ կսպանի իրեն, ինչն էլ Բրայանի մոտ ծիծաղ է առաջացնում։

Հետագայում նա ընկերանում է ավագ դասարաններից մեկում սովորող Ալեքս Դիքերսոնի հետ և գնում խնջույքի, որը նա լքում է, երբ ինչ-որ աղջիկ է գալիս Ալեքսի մոտ։ Քիչ անց նա հանդիպում է Նաթան Բալարդին՝ անտուն երիտասարդին, ում մայրը տառապում է թմրամոլությունից։ Նաթանը փորձում է ապրանքներ գողանալ մթերային խանութից, բայց Ռեյչելը օգնության է հասնում նրան՝ գնելով ապրանքը։ Դպրոցական ճաշարանում ֆուտբոլիստ Բրայան Ռիգսը մյուսների աչքի առաջ աշակերտներից մեկին գցում է սեղանի վրա և սկսում է ծիծաղել։

Տանը Հարրիսն ու նրա ընկերը՝ Դիլան Կլիբոլդը, վիդեոխաղ են խաղում և մտածում են դպրոցում փոխհրաձգություն սկսելու մասին։ Նաթանն ընդունվում է Ռեյչելի քրիստոնեական համայնքում։ Ռեյչելը շուտով մտերմանում է Ալեքսի հետ, և նրանք ընկերանում են, միասին պիեսի համար պատրաստվելիս։ Փորձերից մեկի ժամանակ նրանք համբուրվում են, իսկ Ալեքսը նվեր է տալիս նրան՝ հանելով ամուլետը վզից։ Նրան ընդունում են պիեսում, ինչը նրան ստիպում է ուրախանալ և պարել զուգարանում։ Առաջին կատարումից հետո Նաթանը մոտենում է նրան ու գովում, բայց մոտենում է Ալեքսը և շուտով նրանց միջև կոնֆլիկտ է տեղի ունենում։ Երեկույթին Ալեքսն ու Ռեյչելը մենակ են, և Ալեքսը փորձում է գայթակղել նրան, սակայն Ռեյչելը հրաժարվում է և հեռանում։ Վերադառնալով՝ նա գտնում է նրան իր ընկերոջ՝ Մադիի հետ և արտասվելով հեռանում։

Դպրոցում նա նկատում է իր հանդեպ ծաղրանքը և որոշում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով երկնաքերի տանիքից, սակայն Նաթանի տված ժետոնները կանգնեցնում են նրան։ Դասարանում նա դասախոսություն է կարդում իր համոզմունքների մասին և ընդունում, որ հավատացյալ է։ Հարիսի և Կլիբոլդի զեկույցի ժամանակ նա չի կարողանում մինչև վերջ լսել նրան և ասում է ուսուցչին, որ նրանք բռնության քարոզչություն են իրականացնում։ Տղաները շուտով բռնում են նրան և ասում, որ ի տարբերություն Ռեյչելի նրանք չեն խանգարել նրա ելույթը։ Ավարտական խնջույքի ժամանակ Ալեքսը փորձում է Ռեյչելին խնդրել պարել, բայց նա մերժում է, և նա հեռանում է Մեդիի հետ։ Ավելի ուշ նա հաշմանդամ ընկերոջը՝ Օսթինին հրավիրում է ժամադրության, ինչին նա համաձայնվում է։

1999 թվականի ապրիլի 20-ին նա և իր եղբայր Քրեյգը մեքենայով գնում են դպրոց, բայց կանգնում են դպրոցի տարածքից հեռու, քանի որ այնտեղ տեղ չկա։ Դասի ժամանակ նա նկարում է ծաղիկ և լացող աչքեր (13 արցունք) և տիկին Դիասին ասում է նկարի իմաստը, որը կխորհրդանշի դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհվածների թիվը։ Մադին մոտենում է նրան միջանցքում և հրավիրում Գաբբիի հետ ճաշելու, բայց նրանք պայմանավորվում են մեկ այլ օր, և Ռեյչելը Դեյվ Ռոջերսի հետ միասին գնում է բակ՝ ճաշի։ Շուտով Հարրիսն ու Քլեբոլդը գալիս են մեքենայով և սկսում կրակել՝ թողնելով Ռեյչելին և Դեյվին ծանր վնասվածքներով գետնին պառկած։ Հարիսն ու Կլիբոլդը մոտենում են Ռեյչելին և Աստծո մասին հարցնելուց հետո Հարիսը սպանում է աղջկան՝ գլխին կրակոցով։ Ֆիլմը ցույց է տալիս այդ իրադարձությունների տարեգրությունը, ականատեսների հիշողությունները և ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի ելույթը, իսկ կադրից դուրս մնում են դպրոցում և գրադարանում եղած կրակոցները, որի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 23 մարդ, այդ թվում նաև հարձակում իրականացրածների ինքնասպանությունները։

Ռեյչելին հրաժեշտ տալու համար ընկերներն ու դասընկերները ծաղիկներ են տանում նրա մեքենան և հրաժեշտ տալիս նրան։ Եկեղեցում, նրա սպիտակ, ծածկված դագաղի մոտ թաղման արարողության ժամանակ Նաթանը սեր է խոստովանում հանգուցյալին և ասում, որ մի օր նրանք կհանդիպեն։ Ֆիլմը ավարտվում է նրանով, որ մայրը մտնում է իր սենյակ և տեսնում իր նկարները գիշերանոցի վրա, այդ թվում՝ Ռեյչելի ձեռքի ուրվագծված և մակագրությամբ՝ «Այս ձեռքերը պատկանում են Ռեյչել Ջոյ Սքոթին, և կգա օրը, երբ նրանք կդիպչեն միլիոնավոր մարդկային սրտերին...»։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես չեմ ամաչում» ֆիլմը ԱՄՆ-ում թողարկվելու առաջին շաբաթվա ընթացքում վաստակել է՝ 927,000 դոլար, համաշխարհային կինովարձույթում՝ 2,1 միլիոն դոլար, իսկ ֆիլմի բյուջեն կազմել է 1,5 միլիոն դոլար[2][3]։

Քննադատների արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը թողարկվելուց հետո քննադատությունների ալիք բարձրացավ, սակայն Ռեյչել Սքոթի խաղը Մեյզի Մաքլեյնի դերում արժանացավ քննադատների գովասանքի[4]։ Քննադատներից մեկը՝ Ջորդան Հոֆմանը, բարձր է գնահատել նրա դերասանական հմտությունները. Հոֆմանը երիտասարդ դերասանուհուն անվանել է «անհերքելիորեն ցնցող, ջերմ և գրավիչ կատարող»[5][6]։

«Ես չեմ ամաչում» ֆիլմի պրոֆեսիոնալ գնահատականներ
Հրատարակություն Գնահատական
Metacritic 31/100[7]
Rotten Tomatoes 4,2/10[8]
The Guardian 2/5 stars[9]
MovieGuide 4/5 stars[10]
Common Sense Media 2/5 stars[11]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. THR STAFF, ‘I’m Not Ashamed’: Film Review, hollywoodreporter.com, USA, OCTOBER 21, 2016
  2. The Martyrs of Columbine: Faith and the Politics of Tragedy pp. 141-142
  3. Baugh, Brian (2016 թ․ հոկտեմբերի 17). «'I'm Not Ashamed' Director Why His Movie Isn't 'Christian' Just Because the Lead Character Is (Guest Blog)». TheWrap. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  4. «I'm Not Ashamed (2016)». Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  5. Hoffman, Jordan (2016 թ․ հոկտեմբերի 21). «I'm Not Ashamed review – faith-based drama exploits Columbine tragedy». The Guardian. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. Hoffman, Jordan (2016 թ․ հոկտեմբերի 21). «I'm Not Ashamed review - Faith-based drama exploits Columbine tragedy». The Guardian. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. «I'm Not Ashamed Movie Review» (անգլերեն). Metacritic. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  8. «I'm Not Ashamed Movie Review» (անգլերեն). Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  9. Jordan Hoffman. «I'm Not Ashamed Movie Review» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  10. «I'm Not Ashamed Movie Review» (անգլերեն). MovieGuide. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  11. Renee Schonfeld. «I'm Not Ashamed Movie Review» (անգլերեն). Common Sense Media[en]. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.