Ես ձայն էի լսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ես ձայն էի լսում
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակԱննա Ախմատովա
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1917

«Ես ձայն էի լսում» (ռուս.՝ Мне голос был), Աննա Ախմատովայի բանաստեղծությունը, որը նա գրել է 1917 տարի։ Այն ընդգրկվել է նրա «Սպիտակ գվարդիա» (ռուս.՝ «Белая гвардия») բանաստեղծական ժողովածուում և հետագայում դարձել Ախմատովայի՝ հայրենիքի թեմային նվիրված ամենասուր և հուզիչ բանաստեղծություններից մեկը։ Հետագայում վերահրատարակվել է[1]։

Թեմաներ և դրդապատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունն արտացոլում է գայթակղության թեման, որը հեղինակին երևում է խորհրդավոր ձայնի տեսքով, իսկ «Мне голос был» (բառացի՝ «Ինձ ձայն էր (լսվում)») արտահայտության տրական հոլովաձևով շարահյուսական ձևը, որում քնարական հերոսը ներկայացվում է որպես ընդունող, կրող, ընդգծում է արտաքին հզոր ուժերի թեման, որոնք ազդում են մարդու, տվյալ դեպքում՝ քնարական հերոսուհու ճակատագրի վրա։

Արտագաղթի թեման[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Ախմատովայի առջև ծառացած գլխավոր երկընտրանքն է՝ գնալ արտագաղթի և հայրենիքից հեռու ապրել անիրավ վիճակում՝ կորցնելով իր կապերը հայրենիքի հետ կամ կիսել իր ժողովրդի ճակատագիրը հեղափոխական վերափոխումների պայմաններում, որոնք, ընդհանուր առմամբ, դրամատիկ դեր են խաղացել հեղինակի ճակատագրի մեջ։ Այդ ժամանակ Աննա Ախմատովայի աշխարհայացքին բնորոշ էր ժողովրդի հետ պատմական փորձություններ վերապրելու և նրա հետ կյանքի բոլոր ձախորդությունները կիսելու անհրաժեշտության գիտակցումը, ինչն էլ արտացոլվել է հետագայում գրված նրա հանգուցային բանաստեղծությունների շարքում, օրինակ՝ 1941 թվականի «Արիություն» (ռուս.՝ «Мужество») ստեղծագործության մեջ։ Ախմատովան այս բանաստեղծության մեջ իր արվեստում առաջին անգամ արտահայտել է ստեղծագործող մտավորականության այն հատվածի դիրքորոշումը, որը հստակորեն հանդես է եկել իր երկրի և ժողովրդի հետ միասին մնալու օգտին։ Շատ առումներով ստեղծագործությունը դարձել է վախկոտության ու ստորության հանդիմանություն նրանց համար, ովքեր գիտակցաբար ընտրել են դեգերումների ու Հայրենիքի դավաճանության ուղին՝ ենթարկվելով գայթակղող «ձայնին»։ Քնարական հերոսուհին իր հերթին չի ուրանում իր հայրենիքը և հավատարիմ է մնում խղճին («Աստծո ձայնին» ըստ Բլոկի

Բանաստեղծական չափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունը գրված է քառոտնյա յամբով, որն աչքի է ընկնում հանդիսավոր ռիթմով։ Այն ուժեղացնում է ստեղծագործության պաթետիկան և բանաստեղծությանը տալիս է սրբազան-ներբողային իմաստ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]