Ես կարող եմ ոչնչացնել քեզ
Ես կարող եմ ոչնչացնել քեզ (անգլ.՝ I May Destroy You) | |
---|---|
![]() | |
Ժանր | Կատակերգական դրամա |
Թեմա | sexual consent? |
Ստեղծող | Միքաելա Քոել |
Երկիր | ![]() |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր |
|
Գլխավոր դերերում |
|
Պրոդյուսեր |
|
Գործադիր պրոդյուսեր |
|
Սցենարիստ | Միքաելա Քոել |
Օպերատոր | Ադամ Գիլհեմ |
Մոնտաժ |
|
Նկարահանման վայր | |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 12 |
Սերիաների ցանկ | Սերիաներ |
Էկրաններին է | Հունիսի 7, 2020-ից այժմ-ը |
Հեռուստաալիք | |
Ընկերություն |
|
Դիստրիբյուտոր | HBO Max |
Պատկերի ձևաչափ | 1080i (HDTV) |
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ |
«Ես կարող եմ ոչնչացնել քեզ» (անգլ.՝ I May Destroy You), բրիտանական կատակերգական դրամա հեռուստասերիալ, որի հեղինակը, համառեժիսորը և գործադիր պրոդյուսերը Միքաելա Քոելն է։ Այն ստեղծվել է BBC One-ի և HBO-ի համար։ Սերիալի գործողությունը տեղի է ունենում Լոնդոնում։ Քոելը հանդես է գալիս Արաբելայի դերում՝ կնոջ, որը փորձում է վերականգնել իր կյանքն այն բանից հետո, երբ նրա կոկտեյլի մեջ թմրանյութեր են խառնել[1]։ Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հունիսի 8-ին BBC One-ով և 2020 թվականի հունիսի 7-ին՝ HBO-ով[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբելան Թվիթթերի աստղ է, որը վիպագիր է դարձել և ճանաչում է ձեռք բերել իր առաջին «Կուշտ հազարամյակի քրոնիկներ» գրքի շնորհիվ և հրապարակայնորեն փառավորվում է որպես հազարամյակի պատկերակ։ Փորձելով ավարտել իր երկրորդ գիրքը մինչև վերջնաժամկետ, նա աշխատանքից ընդմիջում է վերցնում Լոնդոնում ընկերների հետ հանդիպելու համար։ Հաջորդ առավոտ նա փորձում է հիշել, թե ինչ է պատահել նրա հետ՝ վերհիշելով իրադարձությունները իր ընկերների՝ Թերիի (Վերուչե Օփիա) և Քվամեի (Փաափա Էսիեդու) օգնությամբ։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միքաելա Քոել՝ Արաբելա Էսիեդու, գրող
- Վերուչե Օփիա՝ Թերադատ «Թերի» Փրաթչարդ, Արաբելայի լավագույն ընկերուհի և հուսահատ դերասանուհի
- Փաափա Էսիեդու՝ Քվամե, Արաբելայի լավագույն ընկեր
Երկրորդ պլանի դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարուան Զոտի՝ Բիաջո, Արաբելայի զուգընկեր։ Նա թմրավաճառ է և ապրում է Իտալիայում։
- Սթիվեն Ուայթ՝ Բեն, Արաբելայի հարևանը սենյակում
- Ադամ Ջեյմս՝ Ջուլիան, Արաբելայի հրատարակիչ
- Նատալի Ուոլթեր՝ Ֆրանսին
- Էմել Ամին՝ Սայմոն
- Լարա Ռոսի՝ Քեթ, Սայմոնի զուգընկերուհի
- Անսու Քաբիա՝ Դերայա, Սայմոնի քույր
- Էն Աքին՝ Ալիսա, Սայմոնի գաղտնի սեր
- Լայո-Քրիստինա Աքինլուդ՝ Սոնիա
- Սանի Ռավալ՝ ԷմՍի
- Չին Նյենվե՝ Թարիք
- Լյուիս Ռիվս՝ Դևիդ
- Քմանուելա Քոուլ՝ Թերեզա
- Քեթրին Ջեյքուեյս՝ Ջեքի
- Ջունո Դոուսոն՝ Սքարլեթ
- Սառա Նայլս՝ Սպա Ֆունմի
- Մարայա Գեյլ՝ Սպա Բեթ
- Ռեբեկա Քելդեր՝ Շիռլի
- Գուալտիերո Բուրցի՝ Մաքս
- Ալֆրեդո Անգելիչի՝ Մատուցող
- Կամիլ Դյուգեյ՝ Մատիլդա
- Ալեսանդրո Կարբոնարա՝ Ջիովանի
- Ալբերտո Բրոզիո՝ Լուիջի
- Անդի Օշո՝ Քերի
- Ֆեհինտի Բալոգուն՝ Դեյմոն
- Կարան Գիլ՝ Զեյն
- Ուրիել Կլայն-Մեքոնգո՝ Ջեթրո
- Թոբի Քինգ Բակարե՝ Նիքոլաս
- Սամսոն Աջևոլ՝ Մալիկ
Սերիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]No. | Title [3] | Directed by [3] | Written by [3] | Original air date [4] | US airdate [3] | UK/US viewers (millions) |
---|---|---|---|---|---|---|
1 | "Աչքեր Աչքեր Աչքեր Աչքեր" | Սեմ Միլեր | Միքաելա Քոել | Հունիսի 8, 2020 | Հունիսի 7, 2020 | ԿԱՈւ և 0.212[5] |
2 | "Ինչ-որ մեկը ստում է" | Սեմ Միլեր | Միքաելա Քոել | Հունիսի 9, 2020 | Հունիսի 14, 2020 | ԿԱՈւ և 0.229[6] |
3 | "Մի մոռացիր ծովը" | Սեմ Միլեր | Միքաելա Քոել | Հունիսի 15, 2020 | Հունիսի 22, 2020 | TBD |
4 | "Զվարճալի էր" | Սեմ Միլեր և Միքաելա Քոել | Միքաելա Քոել | Հունիսի 16, 2020 | Հունիսի 29, 2020 | TBD |
5 | "...Դա պարզապես ի հայտ եկավ" | Սեմ Միլեր և Միքաելա Քոել | Միքաելա Քոել | Հունիսի 22, 2020 | Հուլիսի 6, 2020 | TBD |
6 | "Դաշինքը" | Սեմ Միլեր և Միքաելա Քոել | Միքաելա Քոել | Հունիսի 23, 2020 | Հուլիսի 13, 2020 | TBD |
7 | "Երջանիկ կենդանիներ" | Սեմ Միլեր և Միքաելա Քոել | Միքաելա Քոել | Հունիսի 29, 2020 | Հուլիսի 20, 2020 | TBD |
8 | "Գծի սպեկտրի սահման" | Սեմ Միլեր և Միքաելա Քոել | Միքաելա Քոել | Հունիսի 30, 2020 | Հուլիսի 27, 2020 | TBD |
9 | "Սոցիալական ցանցերը կապ հաստատելու հիանալի միջոց են" | Սեմ Միլեր և Միքաելա Քոել | Միքաելա Քոել | Հուլիսի 6, 2020 | Օգոստոսի 3, 2020 | TBD |
10 | "Պատճառը՝ բուժումը" | Սեմ Միլեր և Միքաելա Քոել | Միքաելա Քոել | Հուլիսի 7, 2020 | Օգոստոսի 10, 2020 | TBD |
11 | "Ցանկանու՞մ եք իմանալ սեռը" | Սեմ Միլեր և Միքաելա Քոել | Միքաելա Քոել | Հուլիսի 13, 2020 | Օգոստոսի 17, 2020 | TBD |
12 | "Էգոյի մահ" | Սեմ Միլեր և Միքաելա Քոել | Միքաելա Քոել | Հուլիսի 14, 2020 | Օգոստոսի 24, 2020 | TBD |
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Բրիտանիայում հեռուստասերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հունիսի 8-ին BBC One ալիքում[4]։ ԱՄՆ-ում առաջին սերիայի պրեմիերան կայացել է 2020 թվականի հունիսի 7-ին HBO ալիքով[7]։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոելը 2018 թվականի Էդինբուրգի փառատոնի դասախոսության ժամանակ հայտարարել է, որ նա սեռական բռնության է ենթարկվել «Մաստակ» (անգլ.՝ Chewing Gum) սերիալը գրելու ժամանակ, և որ այդ փորձն է ոգեշնչել սերիալ ստեղծել[8]։
Ի սկզբանե հեռուստասերիալի անվանումը «Հունվարի 22» (անգլ.՝ January 22nd) էր։ Այն արտադրվել է Քոելի FALKNA Productions պրոդյուսերական ընկերության կողմից։ Սերիալի գործադիր պրոդյուսերներն են Քոելը, Ֆիլ Քլարկը, Ռոբերտո Թրոնին և Ջո ՄաքՔլելանը[9]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ես կարող եմ ոչնչացնել քեզ» սերիալի վաղ գնահատականները հիմնականում դրական էին, և շատ քննադատներ բարձր են գնահատել Քոելի աշխատանքը և սահմաններն ընդլայնելու շոուի պատրաստակամությունը[10]։ Metacritic կայքում շոուի վարկանիշը 84/100 է, որը հիմնված է 20 ակնարկների վրա, ինչը «համընդհանուր ճանաչում» է նշանակում[11]։ Rotten Tomatoes կայքում սերիալի վարկանիշը 96% է, իսկ 46 ակնարկների վրա հիմնված միջին գնահատականը՝ 7.96/10։ Կայքի քննադատական կոնսեսուսն ասում է․ «'Ես կարող եմ ոչնչացնել քեզ' սերիալը միաժամանակ համարձակ և նուրբ է, և այն բացահայտում է սեռական բռնության հետևանքով ցնցումը սև հումորի և խորը անհարմարության պահերի միջոցով։ Այդ ամենը միասին պահպանվում է Միքաելա Քոելի անվիճելի տաղանդի ուժի վրա[12]»։
Նյու Յորք Թայմսի համար գրելով, քննադատ Մայք Հեյլն անվանել է սերիալը «հուզիչ և չափի մեջ զվարճալի»[10]։ Թայմի համար իր ակնարկում քննադատ Ջուդի Բերմանը նշել է Me Too շարժումից հետո սեռական բռնության շուրջ կենտրոնացած պատմության մասին շոուի եզակի և բարդ պատմությունը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Я могу уничтожить тебя» (I May Destroy You, 2020)». КиноПоиск (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Obenson, Tambay (2020 թ․ մայիսի 26). «'I May Destroy You' Trailer: Michaela Coel's New HBO Series Promises to Be Bold and Provocative». IndieWire (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «HBO's New Half-Hour Series "I May Destroy You," Executive Produced, Co-Directed, Written by, and Starring Միքաելա Քոել, Debuts Sunday, June 7». The Futon Critic. 2020 թ․ մայիսի 21. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
- ↑ 4,0 4,1 «I May Destroy You - new drama by Միքաելա Քոել for BBC One». 2020 թ․ մայիսի 11. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Metcalf, Mitch (2020 թ․ հունիսի 9). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Sunday Cable Originals & Network Finals: 6.7.2020». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Metcalf, Mitch (2020 թ․ հունիսի 16). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Sunday Cable Originals & Network Finals: 6.14.2020». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
- ↑ 7,0 7,1 «'I May Destroy' You Is an Explosive Account of Life After Rape». Time (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
- ↑ White, Peter (2018 թ․ օգոստոսի 22). «Michaela Coel Reveals She Was Sexually Assaulted During Writing Of 'Chewing Gum' – Edinburgh MacTaggart». Deadline (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «I May Destroy You». HBO. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
- ↑ 10,0 10,1 Hale, Mike (2020 թ․ հունիսի 4). «Review: Michaela Coel Is Riveting in 'I May Destroy You'». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «I May Destroy You». Metacritic. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «I May Destroy You: Season 1». Rotten Tomatoes. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ես կարող եմ ոչնչացնել քեզ» HBO-ում
- «Ես կարող եմ ոչնչացնել քեզ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|