Ես, Պիկասոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Picto infobox artiste.png
Ես, Պիկասոն
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1901
հավաքածումասնավոր հավաքածու

«Ես, Պիկասոն» (իսպ.՝ Yo, Picasso), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի ինքնադիմանկարը՝ ստեղծված 1901 թվականին։ Յուղաներկով նկարված կտավ է։ Չափսը կազմում է 73,5 х 60,5 սմ։ Նկարը ներառվում է մասնավոր հավաքածուի մեջ։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1901 թվականի ամռանը 19-ամյա Պիկասոն տեղափոխվում է Փարիզ, որպեսզի Ֆ. Իտուրինոյի հետ բացի Լաֆֆիտ փողոցում գտնվող հեղինակավոր Ամբրուազ Վոլարի պատկերասրահում ցուցահանդես։ Պատրաստվելով ցուցահանդեսին՝ նա նկարել է 75 նկար՝ հուսալով հաստատվել ժամանակակից արվեստի աշխարհում[1]։ Հենց այստեղ էլ Պիկասոն ներկայացնում է իր «ես, Պիկասոն» ինքնադիմանկարը։ Սա 1901 թվականին նկարված 3 ինքնադիմանկերներից առաջինն է[2]։

Հետևելով դասական դպրոցի կոմպոզիցիոն ավանդույթներին՝ նկարիչն իրեն պատկերել է մոմի լույսի ներքո՝ պատկերի առջև նստած։ Նրա սպիտակ, հասարակ վերնաշապիկը և նարնջագույն շարֆը արդյունավետ հակադրվում են պայծառ կապտականաչ ֆոնի հետ։ Նկարչի թափանցող, դրամատիկ հայացքը ուղղված է հանդիսատեսին։ Նա նայում է ինքնավստահ վարպետի վճռական դեմքով՝ հավատալով, որ աշխարհը կճանաչի իրեն Պիկասո անունով։ Սա եղել է գեղանկարչության նոր ուղղության փնտրտուկների ժամանակ։ Դիմանկարում օգտագործված նորույթները, հաղորդում էին նրան հոգեբանական խորություն այն շրջանում, երբ նրա աշխատանքներում սկսեցին գերակշռել սառը երկնագույն երանգը։

1981 թվականին ամերիկացի կոլեկցիոներ և բարերար Ու. Չերրին 5 800 000 դոլարով Սոթբիս աճուրդից գնում է նկարը։ 1989 թվականի մայիսին նա կրկին նկարը աճուրդի է հանում, որտեղ նկարը 47 900 000 դոլարով վաճառում է հույն կոլեկցիոներ և մագնատ Ս. Նիարհոսին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]