Ենոք Ծատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ծատուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ենոք Ծատուրյան
Ծնվել է1911
ԾննդավայրԲերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1942

Ենոք Ադիլի Ծատուրյան (1911, Բերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1942), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, լեյտենանտ։

Ծնվել է Բերդ գյուղում (այժմ՝ քաղաք)։ 1937 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և նույն տարում դարձել Երևանի մանկավարժական ինստիտուտի ռուսական բաժնի ուսանող։

1939 թվականին ինստիտուտն ավարտելուց հետո նշանակվել է Շամշադինի շրջանի Պառավաքար գյուղի միջնակարգ դպրոցում որպես ռուսաց լեզվի ուսուցիչ։ 1941 թվականին զորակոչվել է բանակ։ Սկզբում ծառայել է Իրանում, ապա տեղափոխվել է Ղրիմ։ Վերջին նամակը նրանից ստացել է 1942 թվականի ապրիլին, երբ մարտեր էին ընթանում Ղրիմի թերակղզում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 29։