Ենգիբարյանն ու Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ենգիբարյանն ու Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի»
Yengibaryan and Simonyan v. Armenia
Եվրամիություն Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Դատական գործ գանգատ թիվ 2186/12
Ըստ հայցի Սերգեյ Ենգիբարյան
Անժելա Սիմոնյան
Պատասխանող Հայաստան Հայաստան
Հայցապահանջ կամ բողոք ՄԻԵԿ-ի 2-րդ, 13-րդ և 6 –րդ հոդվածի 2-րդ մասով խախտումներ ճանաչելու պահանջ
Ամսաթիվ գանգատը ներկայացվել է՝ դեկտեմբերի 10, 2011
վճիռը կայացվել է՝ հունիսի 20, 2023
Ելքային ակտ Առկա է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում
Դատարանի կազմ
Դատավորներ
Պորտալ «Իրավունք»

«Ենգիբարյանն ու Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» (անգլ.՝ Yengibaryan and Simonyan v. Armenia), 2012 թվականին ներկայացված գանգատի հիման վրա քննված դատական գործ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում[1], որը վերաբերում էր Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի շրջակայքում ոստիկանների կողմից Արման Ենգիբարյանի սպանությանը[2][3][4]։

Արման Ենգիբարյանի սպանությունից 5 ամիս անց կողմին ներկայացնող փաստաբան Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ վերջինիս ընտանիքի անդամները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան[5]։ Հայցվորները պնդել էին, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված կյանքի իրավունքը, ինչպես նաև արդյունավետ դատաքննության իրավունքը, քանի որ իշխանությունները հրաժարվել են Արման Ենգիբարյանին ճանաչել տուժող, զոհ։ Միևնույն ժամանակ խոսվում էր այն մասին, որ ոստիկանապետի հայտարարությունների հետևանքով խախտվել է կոնվենցիայով սահմանված անմեղության կանխավարկածի իրավունքը։

Գանգատը ՄԻԵԴ ներկայացնում են Արման Ենգիբարյանի հայրը՝ Սերգեյ Ենգիբարյանը և կինը՝ Անժելա Սիմոնյանը։ Բողոք բերող կողմի շահերը դատարանում ներկայացնում են փաստաբաններ Էդմոն Մարուքյանը և Տաթևիկ Մատինյանը[1][6]։ Գործը քննվում է դատավոր Կուչկո-Շթադլմայերի նախագահությամբ[1]։

Շուրջ 12 տարի տևած դատավարության արդյունքում 2023 թվականի հունիսի 20-ի որոշմամբ դատարանն արձանագրում է, որ  խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված կյանքի իրավունքը, ինչպես նաև գործի քննության ընթացքում տեղի են ունեցել խախտումներ։ Դատարանը Հայաստանի Հանրապետության կառավարությանը պարտավորեցնում է դիմումատուներին վճարել 39 հազար ԱՄՆ դոլար՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «HUDOC - European Court of Human Rights / CASE OF YENGIBARYAN AND SIMONYAN v. ARMENIA (Application no. 2186/12)». hudoc.echr.coe.int. Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  2. «ՄԻԵԴ-ը 2011-իի հունիսին ոստիկանի կողմից Արման Ենգիբարյանի սպանության գործով վճիռ է կայացրել». news.am. 2023 թ․ հունիսի 22. Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  3. Technologies, Peyotto. «Արման Ենգիբարյանի սպանության վերաբերյալ հայտարարություն». 1in.am. Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  4. «Արման Ենգիբարյանին «սպանած» ոստիկանը պարգեւատրվել է». news.am. 2023 թ․ հունիսի 22. Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  5. «Գործն ուղարկվել է Եվրոպական դատարան».
  6. «ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ՀՀ-ն խախտել է Արման Ենգիբարյանի կյանքի իրավունքը | 24news». www.24news.am. 2023 թ․ հունիսի 20. Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  7. «ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել 2011թ. ոստիկանների կողմից սպանված Արման Ենգիբարյանի գործով». Առավոտ. Հունիս 20,2023.