Եմելիան Բուկով
Եմելիան Բուկով ռումիներեն՝ Emilian Radu Bucov | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 26 (օգոստոսի 8), 1909 |
| Ծննդավայր | Կիլիյա (քաղաք, Ուկրաինա), Izmailsky Uyezd, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | հոկտեմբերի 17, 1984 (75 տարեկան) |
| Վախճանի վայր | Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Գերեզման | Հայկական կենտրոնական գերեզմանատուն |
| Գրական անուն | Radu Emilian[1] |
| Մասնագիտություն | արձակագիր, բանաստեղծ |
| Լեզու | մոլդովերեն |
| Ազգություն | մոլդովացի |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բուխարեստի համալսարանի գրականության ֆակուլտետ |
| Ժանրեր | Պրոլետկուլտ |
| Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ[2] և ավանգարդիզմ |
| Ուշագրավ աշխատանքներ | «Зиле де азь, зиле де мыне» («Ընթացիկ օր, գալիք օր») |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
| Կուսակցություն | ԽՄԿԿ և Union of Communist Youth? |
| Պարգևներ | Սոցիալիստական աշխատանքի հերոս (1979) Լենինի երկու շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի երկու շքանշան[3] Մոլդավիայի ԽՍՀ պետական մրցանակ (1966) Մոլդավիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1982) |
Եմելիան Նեստերի Բուկով (ռումիներեն՝ Emilian Radu Bucov, հուլիսի 26 (օգոստոսի 8), 1909, Կիլիյա (քաղաք, Ուկրաինա), Izmailsky Uyezd, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 17, 1984, Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի արձակագիր ու բանաստեղծ։ Մոլդավիայի ԽՍՀ ժողովրդական գրող։ Կոմունիստական կուսակցության անդամ է եղել 1950 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եմելիան Բուկովը ծնվել է 1909 թվականի հուլիսի 26-ին (օգոստոսի 8) Բեսարաբիայի հարավում գտնվող Նոր Կիլիա քաղաքում (ներկայում՝ Ուկրաինայի Օդեսայի շրջանում)։
1931-1936 թվականներին սովորել է Բուխարեստի համալսարանի գրական-փիլիսոփայական ֆակուլտետում։
Եղել է Ռումինիայի կոմունիստ երիտասարդների միության անդամ, մասնակցել է ընդհատակյա հեղափոխական աշխատանքներին։ Համագործակցել է ռումինական ամսագրերի հետ։ Հրատարակել է բանաստեղծությունների հետևյալ ժողովածուները՝ «Աշխատանքը եռում է» (1932), «Արևի խոսքը» (1937), «Չինաստան» (1938), որոնցում սուր քննադատության է ենթարկվում բուրժուական հասարակությունը և գեվերգվում է հեղափոխական պայքարը։ 1940 թվականին Բեսարաբիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո Եմելիան Բուկովն ապրել է Մոլդավիայի ԽՍՀ-ում։ Հրատարակել է «Ես տեսնում եմ քեզ, Մոլդովա» (1942), «Գարունը Դնեստրի վրա» (1944), «Երկիր իմ» (1947), «Աճում են հարկերը» (1952), «Բանաստեղծություններ» (1954) բանաստեղծական ժողովածուները, «Ռեուտ քաղաքը» (1956) չափածո վեպը և այլ ստեղծագուծություններ։
Եմելիան Բուկովը գրել է նաև «Անդրիեշ» չափածո հեքիաթը, որի հիման վրա Սերգեյ Փարաջանովը նկարահանել է համանուն ֆիլմը, «Սրտի կայծեր» (1965) պատմվածքների ժողովածուն, «Երիտասարդության երգ» (1969) պոեմը, «Մայրուղի» (1969) վեպը։
Բուկովի «Դունայ՝ անհանգիստ ջրեր» (1956) պիեսը նվիրված է ռումինական շրջափակման ժամանակ Դունայի ձկնորսների ելույթներին։ Գործողությունները տեղի են ունենում 1925-1926 թվականներին։ Պիեսը 1957 թվականին բեմադրվել է «Փոթորկվող Դանուբը» վերնագրով։
Եմելիան Բուկովը եղել է Տարաս Շևչենկոյի ստեղծագործությունների «Ընտիր երկեր» (Քիշնև, 1961, 1964) ժողովածուի խմբագիրն ու մոլդովերեն թարգմանության հեղինակը։ Նա ուկրաինացի բանաստեղծի մասին գրել է նաև հոդվածներ։
Եմելիան Բուկովը եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 2-3-րդ նստաշրջանների դեպուտատ (1946-1954)[4]։
Եմելիան Բուկովը մահացել է 1987 թվականի հոկտեմբերի 17-ին Քիշնևում։
- 1970-1973 թվականներին լույս է տեսել Եմելիան Բուկովի ընտրյալ ստեղծագործությունների ժողովածուն հինգ հատորով։
- 1971 թվականին ռեժիսոր Պետրու Ունգուրյանուն նկարահանել «Եմելիան Բուկով» վավերագրական ֆիլմը՝ նվիրված գրողի ստեղծագործությանը։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոցիալիստական աշխատանքի հերոս (1979)
- Լենինի երկու շքանշան
- Աշխատանքային Կարմիր դրոշի երկու շքանշան[3]
- Մոլդավիայի ԽՍՀ պետական մրցանակ (1966) «Зиле де азь, зиле де мыне» («Ընթացիկ օր, գալիք օր») բանաստեղծությունների ու պոեմների ժողովածուի համար
- Մոլդավիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1982)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Եմելիան Բուկով «Երկրի հերոսներ» կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եմելիան Բուկով» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 606)։ |
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 1984 մահեր
- Քիշնև քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Մոլդովացի գրողներ
- Մոլդովացի բանաստեղծներ
- Խորհրդային գրողներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- Մոլդովացի հասարակական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի 3-րդ գումարման պատգամավորներ