Եղրդուտի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եղրդուտի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՄուշի նահանգ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ներկա վիճակավերված
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կոորդինատներ: 38°47′0.24000010000115″ հս․ լ. 41°15′32.400000100001″ ավ. ե. / 38.7834000000277754339° հս․. լ. 41.25900000002777546° ավ. ե. / 38.7834000000277754339; 41.25900000002777546

Եղրդուտի վանք, Սուրբ Հովհաննես վանք, Սուրբ Շիշյուղո վանք, Արծվաբերի Սուրբ Նշան վանք, կրոնական կառույց Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, Մուշ քաղաքից 20–22 կմ արևմուտք: Վանքը կոչվել է մերձակայքում աճող եղերդ խոտաբույսի անունով[1]:

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության, Թադեոս առաքյալն այդտեղ է պահել այն շիշը, որի յուղով օծվել են մարգարեներն ու առաքյալները (այստեղից էլ՝ Եղրդուտի վանքի մյուս՝ Սուրբ Շիշյուղո վանք անունը): Շշի հետ Թադեոս առաքյալը թաղել է նաև մի շարք այլ սրբություններ՝ Կենաց փայտի մի մասնիկը, Հովսեփի, Մարիամ Մագդաղինացու և Հովսեփ Արիմաթացու մասունքները: Սրբությունները հետագայում գտել է Գրիգոր Ա Լուսավորիչը, որը, ըստ 4-րդ դարի պատմիչ Զենոբ Գլակի, հիմնել է Եղրդուտի վանքը՝ զետեղելով այնտեղ Հովհաննես Մկրտչի և սուրբ Աթանագինեսի մասունքները, որի համար վանքը կոչվել է Սուրբ Հովհաննես:

Եղրդուտի վանքը անվանվել է նաև Արծվաբերի Սուրբ Նշան, որովհետև, դարձյալ ըստ ավանդության, արծիվը վանք է բերել այդտեղից մի հովվի գողացած սուրբ Խաչը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 313 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։