«Եղջրացավ» հիվանդության հարուցիչ է. ախտահարում է դաշտավլուկազգի (մշակովի և վայրի) ավելի քան 170 տեսակ (առավելապես՝ աշորան)։ Հասկի մեջ ձևավորվում են մուգ մանուշակագույն եղջյուրներ՝ սկլերոցիումներ, որոնք թափվում են հողի վրա և ձմեռում։ Գարնանը ծլում և առաջացնում են երկար ոտիկի վրա Նստած կարմրավուն գլխիկներ՝ ստրոմաներ, որոնք կրում են սնկի պտղամարմինները՝ պայուսակասպորներով։
Նշված բույսերի ծաղկման ժամանակ եղջերասնկի հասունացած սպորները քամու կամ միջատների միջոցով ընկնում են ծաղիկների վրա, ախտահարում սերմնարանը. սկսվում է սնկի կոնի-դիումային փուլը։ Այդ ընթացքում արտադրվում է քաղցր, կպչուն հեղուկ՝ «մեղրացող», որը գրավում է միջատներին։ Մեղրացողով պատված կոնի-դիումները կպչում են միջատներին և այդպես տարածվում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 509)։