Եղիա Արշակունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղիա Արշակունի
Ծնվել է1897
ԾննդավայրԱդա­նա­յի նա­հան­գ, Կոզանի գավառ, Սիս
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԲեյ­րու­թի Ամե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի ատամ­նա­բու­ժա­կան ֆա­կուլ­տե­տ
Մասնագիտությունբժիշկ

Եղիա Արշակունի (1897, Ադա­նա­յի նա­հան­գ, Կոզանի գավառ, Սիս), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիա Արշակունին ծնվել է 1897 թվականին, Ադա­նա­յի նա­հան­գի Կոզանի գավառի Սիս քաղաքում։ 1912 թվականին ավարտել է նախակրթարանը։ 1912-1915 թվականներին սովորել է ամերիկացի միսիոներների Տարսոնի Սեյնթ Պոլ քոլեջում։ 1915 թվականին ուսումը կիսատ թողնելով, ծնողների հետ աքսորվել է Սիրիա` Հալեպ, ապա Հոմս, ուր հոր հետ զբաղ­վել է զա­նա­զան առևտ­րա­կան գոր­ծե­րով։ Քա­ղա­քի բրի­տա­նա­կան գրա­վու­մից հե­տո ծա­ռա­յու­թյան է ան­ցել բրի­տա­նա­կան բա­նա­կում որ­պես թարգ­մա­նիչ։ Այդ ըն­թաց­քում մեծ դեր է կա­տա­րել հայ կա­նանց և որ­բե­րին հա­վա­քե­լու դժվա­րին գոր­ծում։ Որոշ ժա­մա­նակ եղել է Հոմ­սի որ­բա­նո­ցի ու­սու­ցիչ, ապա` տնօրենը։ 1919 թվականին մեկնել է Կիլիկիա և Տարսոնի քոլեջում շարունակել իր ուսումնառությունը։ 1921 թվականին ավարտելով ուսումը մեկնել է Բեյրութ։ 1921-1924 թվականներին սովորել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետում, ուսանելու տարիներին գործուն մասնակցություն ունեցել Հայ ուսանողական միության աշխատանքներին։ 1924-1925 թվականներին աշխատել է Կիպրոսի Լարնակա քաղաքում։ 1926 թվականին մեկնել է Հունաստան և շարունակել ատամնաբույժ աշխատել։ Շուտով բարեխիղճ և հմուտ ատամնաբույժի համբավ է ձեռք բերել։ Քոքինիայում մասնակցել է ազգային և հասարակական միջոցառումներին։ Գործուն աջակցություն է ցուցաբերել Միսաք Քէլէշեանին՝ «Սիս-Մա­տե­ան» գիրքը կազմելու և հրատարակելու հարցում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քէլէշեան Միսաք, Սիս-Մատեան, Պէյրութ, 1949։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։