Եղեգնահավ
Եղեգնահավ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Gallinula chloropus | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Բնադրման վայրեր Տարածքներ, որտեղ ողջ տարին բնակվում են Ձմեռելու վայրեր |
Եղեգնահավ (լատ.՝ Gallinula chloropus), ջրահովվիկների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը 32-35 սմ է, թևերի բացվածքը՝ 50-55 սմ, կենդանի զանգվածը՝ 250-450 գ։ Մարմնի փետրածածկը վերևից գորշասևավուն է, ներքևից՝ սևամոխրագույն։ Կողքերի երկայնքով կան սպիտակ շերտեր։ Ներքնապոչը սև ու սպիտակ է։ Ճակատի վահանաձև կոշտուկը և կտուցը կարմիր են, կտուցի ծայրը՝ դեղին։ Երիտասարդը հիմնականում մուգ դարչնագույն է, կոկորդը և փորը աղոտ սպիտակ։ Կտուցը դարչնագույն է։ Ճարպկորեն տեղաշարժվում է եղեգի խիտ մացառուտներում։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թռիչքի է դիմում ծուլորեն, իսկ թռչելիս անմիջապես վայրէջք է կատարում։ Լողում է՝ գլուխը հետ ու առաջ տարուբերելով ու պոչը շարժելով, քայլում՝ գլուխն առաջ խոնարհած։ Ձայնը նման է ուժգին ճիչի։ Բնակվում է լճերի, դանդաղահոս գետերի ափերին, ճահճոտ եղեգնուտներում։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում է անողնաշարավորներով, ջրաճահճային բույսերով։
Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարսանեկան խաղերն սկսվում են ապրիլ-մայիսին։ Դնում է 43 մմ տրամագծով, դեղնադարչնագույն՝ մուգ պտերով 5-13 ձու։ Թխսակալում են արուն և էգը՝ 21-24 օր։ Թռիչքին կայուն տիրապետող ձագերի խմբավորումներն առաջանում են հունիս-օգոստոսին։ Համարվում է որսի թռչուն։ Բնադրում է հին եղեգի կույտի վրա։ Բույնը գավաթաձև է, պատրաստում է եղեգի ցողուններից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|