Եկեղեցու հրապարակ (Պրետորիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եկեղեցու հրապարակ (Պրետորիա)
Church Square, Pretoria

Կոորդինատներ: 25°44′47″ հվ. լ. 28°11′17″ ավ. ե. / 25.74639° հս․. լ. 28.18806° ավ. ե. / 25.74639; 28.18806

Եկեղեցու հրապարակ (աֆրիկաանս՝ Kerkplein), ի սկզբանե՝ Շուկայի հրապարակ (հոլ.՝ Marktplein)[1], հրապարակ Հարավային Աֆրիկայի Պրետորիա քաղաքի պատմական կենտրոնում: Պրետորիայի հիմնադիր Մարտինուս Պրետորիուսը որոշեց, որ հրապարակը օգտագործվի որպես շուկա և եկեղեցական բակ: Այնուհետև հրապարակը կոչվել է 1856-1905 թվականներին հրապարակի կենտրոնում տեղակայված եկեղեցական շինությունների պատվին: 1954 թվականից հրապարակի ամենահայտնի կառույցը բուրերի առաջնորդ և Հարավաֆրիկյան Հանրապետության (կամ Տրանսվաալ) նախագահ Պաուլուս Կրյուգերի (1883-1900 թվականներ) արձանն է, հրապարակի կենտրոնում[2]: Կրյուգերի արձանի ցոկոլային հատվածից ներքև այն շրջապատում են 4 անհայտ բուրերի զինվոր-քաղաքացիների արձաններ:

Ներկայիս շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակում են գտնվում մի շարք պատմական և ճարտարապետական նշանակության կառույցներ, այդ թվում՝ Հարավային Աֆրիկայի արդարադատության պալատը, Հին Կապիտոլիումի թատրոնը, Թյուդորի պալատները, Օու Ռաադսաալը (Հին խորհուրդ) և Պրետորիայի ընդհանուր փոստատունը, որը նախագծել է Ուիլյամ Հաուքը[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրանքը տեղափոխվել է Շուկայի հրապարակ վագոնով: Եթե արտադրանքն անմիջապես վագոնից չէր վաճառվում, տեղադրվում էր գետնի վրա խոշոր եղջյուրավոր անասունների հետ միասին: 1910 թվականին քաղաքապետարանը կառուցել է շուկայի առաջին մթերանոցը, որը իրավական վեճի պատճառ դարձավ Պրետորիայի շուկայի, գույքային ընկերության և քաղաքային խորհրդի միջև: Հարցը լուծվեց Լորդ Դե Վիլյերի կողմից, որի որոշմամբ հրապարակի 3/4-ի վերահսկողությունը տրվեց խորհրդին, իսկ շուկան և գույքային ընկերությունը պահպանեցին շուկայի դահլիճը և հրապարակի հյուսիսարևմտյան անկյունի շինությունները մոտ 40 տարի շարունակ[4]:

Ձիակառքերի գծերը նախապես երկաթուղային կայարանը կապում էին շուկայի, եկեղեցու, du Toit և Էսսալեն փողոցների հետ[4]:

2014 թվականի վերականգնման ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակի պատմական արժեքը պահպանելու համար 2014 թվականին Հին Ռաադսաալում հայտարարվեց վերականգնման ծրագիր, որով հրապարակի շուրջ ճանապարհները պետք է վերափոխվեին A Re Yeng («Եկեք գնանք») ավտոբուսային ծառայության, իսկ հետիոտնային տարածքները դառնային ավելի մատչելի[5][6], հրապարակի շրջակայքում ծառեր կտնկվեին: Կրյուգերի արձանը կմնար կենտրոնում, իսկ մանրավաճառների համար հրապարակը փակ կլիներ[5]:

Նշանակալի հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շրջակայքի նշանակալի հուշարձաններից են՝
  • Հարավաֆրիկյան պետական թատրոն
  • Պրետորիայի քաղաքապետարանի շենք
  • Կրյուգերի պատմական տուն
  • Պաուլուս Կրյուգերի եկեղեցի

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «President Paul Kruger lays the foundation stone of the Raadsaal on Pretoria’s Church Square»։ sahistory.org.za։ 4 May 2015։ Վերցված է 2 March 2016 
  2. «Church Square»։ Վերցված է 19 February 2014 
  3. Meiring Hannes (1977)։ Boukunsskatte van Suid-Afrika։ Kaapstad: Human & Rousseau։ էջ 44։ ISBN 0-7981-0806-1 
  4. 4,0 4,1 Beanes։ «Reminiscence of Mr Beanes: Pretoria fifty years ago»։ sahra.org.za։ Վերցված է 23 March 2016 
  5. 5,0 5,1 Martins Du P (17 September 2014)։ «Church Square to get a face lift»։ rekordeast.co.za։ Վերցված է 23 March 2016 
  6. Martins Du P (2 December 2014)։ «Station to Church Square soon part of BRT»։ rekordeast.co.za։ Վերցված է 23 March 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]