Եկեղեցու հրապարակ (Պրետորիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկեղեցու հրապարակ
Երկիր ՀԱՀ
ՏեղագրությունԳաուտենգ և Պրետորիա
Ստեղծում1855
Կայքgauteng.net/attractions/church_square/
Քարտեզ
Քարտեզ

Եկեղեցու հրապարակ (աֆրիկաանս՝ Kerkplein), ի սկզբանե՝ Շուկայի հրապարակ (հոլ.՝ Marktplein)[1], հրապարակ Հարավային Աֆրիկայի Պրետորիա քաղաքի պատմական կենտրոնում։ Պրետորիայի հիմնադիր Մարտինուս Պրետորիուսը որոշեց, որ հրապարակը օգտագործվի որպես շուկա և եկեղեցական բակ։ Այնուհետև հրապարակը կոչվել է 1856-1905 թվականներին հրապարակի կենտրոնում տեղակայված եկեղեցական շինությունների պատվին։ 1954 թվականից հրապարակի ամենահայտնի կառույցը բուրերի առաջնորդ և Հարավաֆրիկյան Հանրապետության (կամ Տրանսվաալ) նախագահ Պաուլուս Կրյուգերի (1883-1900 թվականներ) արձանն է, հրապարակի կենտրոնում[2]։ Կրյուգերի արձանի ցոկոլային հատվածից ներքև այն շրջապատում են 4 անհայտ բուրերի զինվոր-քաղաքացիների արձաններ։

Ներկայիս շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակում են գտնվում մի շարք պատմական և ճարտարապետական նշանակության կառույցներ, այդ թվում՝ Հարավային Աֆրիկայի արդարադատության պալատը, Հին Կապիտոլիումի թատրոնը, Թյուդորի պալատները, Օու Ռաադսաալը (Հին խորհուրդ) և Պրետորիայի ընդհանուր փոստատունը, որը նախագծել է Ուիլյամ Հաուքը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրանքը տեղափոխվել է Շուկայի հրապարակ վագոնով։ Եթե արտադրանքն անմիջապես վագոնից չէր վաճառվում, տեղադրվում էր գետնի վրա խոշոր եղջյուրավոր անասունների հետ միասին։ 1910 թվականին քաղաքապետարանը կառուցել է շուկայի առաջին մթերանոցը, որը իրավական վեճի պատճառ դարձավ Պրետորիայի շուկայի, գույքային ընկերության և քաղաքային խորհրդի միջև։ Հարցը լուծվեց Լորդ Դե Վիլյերի կողմից, որի որոշմամբ հրապարակի 3/4-ի վերահսկողությունը տրվեց խորհրդին, իսկ շուկան և գույքային ընկերությունը պահպանեցին շուկայի դահլիճը և հրապարակի հյուսիսարևմտյան անկյունի շինությունները մոտ 40 տարի շարունակ[4]։

Ձիակառքերի գծերը նախապես երկաթուղային կայարանը կապում էին շուկայի, եկեղեցու, du Toit և Էսսալեն փողոցների հետ[4]։

2014 թվականի վերականգնման ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակի պատմական արժեքը պահպանելու համար 2014 թվականին Հին Ռաադսաալում հայտարարվեց վերականգնման ծրագիր, որով հրապարակի շուրջ ճանապարհները պետք է վերափոխվեին A Re Yeng («Եկեք գնանք») ավտոբուսային ծառայության, իսկ հետիոտնային տարածքները դառնային ավելի մատչելի[5][6], հրապարակի շրջակայքում ծառեր կտնկվեին։ Կրյուգերի արձանը կմնար կենտրոնում, իսկ մանրավաճառների համար հրապարակը փակ կլիներ[5]։

Նշանակալի հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շրջակայքի նշանակալի հուշարձաններից են՝
  • Հարավաֆրիկյան պետական թատրոն
  • Պրետորիայի քաղաքապետարանի շենք
  • Կրյուգերի պատմական տուն
  • Պաուլուս Կրյուգերի եկեղեցի

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «President Paul Kruger lays the foundation stone of the Raadsaal on Pretoria's Church Square». sahistory.org.za. 2015 թ․ մայիսի 4. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.
  2. «Church Square». Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  3. Meiring, Hannes (1977). Boukunsskatte van Suid-Afrika. Kaapstad: Human & Rousseau. էջ 44. ISBN 0-7981-0806-1.
  4. 4,0 4,1 Beanes. «Reminiscence of Mr Beanes: Pretoria fifty years ago» (PDF). sahra.org.za. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  5. 5,0 5,1 Martins, Du P (2014 թ․ սեպտեմբերի 17). «Church Square to get a face lift». rekordeast.co.za. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  6. Martins, Du P (2014 թ․ դեկտեմբերի 2). «Station to Church Square soon part of BRT». rekordeast.co.za. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]