Եկատերինա Կնյաժեցկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Կնյաժեցկայա
Ծնվել է1900[1]
ԾննդավայրRaseiniai, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1986 կամ փետրվար 1986[1]
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՌուսաստանի ազգային գրադարան և Ռուսաստանի ազգային գրադարան[1]

Եկատերինա Անդրեևնա Կնյաժեցկայա (ռուս.՝ Екатерина Андреевна Княжецкая, ծննդյամբ` Բաումհարտ, 1900[1], Raseiniai, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - 1986 կամ փետրվար 1986[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պատմաբան գիտնական, մատենագետ։ Համամիութենական աշխարհագրական ընկերության լիիրավ անդամ (1954 թվականից)։

Նշանավոր ռուսական ռազմական տեսաբան, հրետանու գեներալ Նիկոլայ Անդրեևիչ Բաումհարտի (1814-1893) թոռնուհին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Անդրեևնա Կնյաժեցկայան (ծննդյամբ՝Բաունհարտ) ծնվել է 1900 թվականին, Կովենսկի նահանգի Ռոսսիենի բնակավայրում (այժմ՝ քաղաք Ռասեյնյայ, Լիտվա)։ Բնակվել է Սանկտ Պետերբուրգում (Պետրոգրադ)։ Նրա հայրը՝ Անդրեյ Նիկոլաևիչ Բաումհարտը (1861-1921), ծառայել է Գյուղացիական բանկում` որպես գործավար։

1917 թվականի փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններից հետո, հատկապես Քաղաքացիական պատերազմի սկսելով կյանքը Պետրոգրադում կապված էր մեծ զրկանքների հետ։ 1918 թվականին Կնյաժեցկայան ավարտում է գիմնազիան և ընդունվում Մանկավարժական ինստիտուտի պատմագրականագիտական բաժինը, սակայն շուտով ստիպված էր թողնել դասերը։ Հորեղբոր՝ Միխայիլ Նիկոլաևիչ Բաումհարտի (1865-1918) մահից հետո նա ստիպված էր միայնակ հոգալ հիվանդ հոր, մոր և կրտսեր քրոջ խնամքի հոգսերը։ 1918 թվականից աշխատել է Պետրոգրադի Պարենային վարչության քարտային բյուրոյում՝ որպես վիճակագիր։ 1921 թվականին, ամուսնությունից և որդու Սերգեյի ծնունդից հետո, նույն տարում մահանում է հայրը, և նա թողնում է աշխատանքը։

Նրա ամուսինը՝ Միխայիլ Նիկոլաևիչ Կնյաժեցկին (1880-1932), մանկությունից հրապուրվում էր ընթերցանությամբ և գրքային գործով, ուներ գրքերի սեփական հավաքածու, ձեռագիր փաստաթղթեր, փորագրություններ, որոնք նա կարողացել է պահպանել իր բազմաթիվ տեղափոխությունների, պատերազմների և սոցիալական ցնցումների ժամանակ, կորցնելով իր մնացած գույքը։ 1925-1930 թվականներին նա աշխատել է Հանրային գրադարանում։ Նա մահացել է սուր տեսակի տուբերկուլոզի երկարատև հիվանդությունից հետո[2]։

1928 թվականին Կնյաժեցկայան ընդունվում է Պետական հանրային գրադարանին կից Բարձրագույն գրադարանագիտության դասընթացներ։ Դասընթացներն ավարտելուց հետո 1930 թվականին նա նշանակվում է Ֆինանսական ակադեմիայի գրադարանի վարիչ, բայց նույն տարում տեղափոխվում է աշխատանքի Լենինգրադի մեքենաշինական տեխնիկումի գրադարանում, որպես ավագ գրադարանավար։ 1931 թվականին համատեղության կարգով ընդունվում է Լենինգրադի հիդրոտեխնիկական գրադարանի վարիչ։ Այն բանից հետո, երբ 1934 թվականին Մեքենաշինական և Հիդրոտեխնիկական ինստիտուտները միավորվեցին Լենինգրադի ինդուստրիալ ինստիտուտի մեջ, Կնյաժեցկայան սկսեց աշխատել այնտեղ որպես հիդրոտեխնիկական ֆակուլտետի գրադարանի վարիչ (մինչև 1936 թվական)։

1934 թվականի սեպտեմբերին Կնյաժեցկայան համատեղությամբ աշխատանքի անցավ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայում, որպես Ֆիզիկոտեխնիկական ինստիտուտի գրադարանի վարիչ, որտեղ աշխատում է մինչև 1943 թվականի օգոստոսը։ Այս պաշտոնում Կնյաժեցկայան դրսևորեց գերազանց կազմակերպական և վարչական հմտություններ՝ դրված նպատակին հասնելու հաստատակամություն, ինչի մասին նշված է ակադեմիկոս Աբրամ Իոֆֆեի կողմից ստորագրված նրա բնութագրում։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո, Լենինգրադի բլոկադայի ժամանակ Կնյաժեցկայան մնաց շրջափակված քաղաքում։ 1943 թվականի սեպտեմբերի 2-ից աշխատել է Հանրային գրադարանի II մասնաճյուղում որպես գլխավոր գրադարանավար, որտեղ սկսել է մասնակցել «Լենինգրադը Հայրենական Մեծ պատերազմում» հավաքածուի ստեղծմանը։ 1944 թվականի գարնանը ռազմաճակատում կռվող նրա տղան, Սերգեյը ծանր վիրավորվում է 1944 թվականի ապրիլին գրադարանի ղեկավարությունը նրան գործուղում է Կինեշմա հոսպիտալում բուժվող վիրավոր որդուն խնամելու։ 1944 թվականի օգոստոսին նրան հաջողվում է մեծ դժվարությամբ հաշմանդամ դարձած որդուն տեղափոխել Լենինգրադ։ 1944 թվականի հոկտեմբերին նա վերադառնում է ԳԱԳ և աշխատում որպես Ֆիզիկոտեխնիկական ինստիտուտի գրադարանի վարիչ և 1944 թվականի դեկտեմբերի 7-ին ազատվում է Հանրային գրադարանից։

1936 թվականից մինչև 1941 թվականը և 1945 թվականից մինչև 1951 թվականը «Տեխնիկական ֆիզիկայի ամսագրում» նրա խմբագրությամբ ամեն ամիս տպագրվում է նորագույն ռուսական և արտասահմանյան հատուկ գրականության մատենագիտությունը։ 1951 թվականին նա աշխատանքի է տեղափոխվում ԳԱԳ-ի Գիտամատենագիտական բաժին, որպես ավագ խմբագիր։ Այստեղ նա զբաղվում է Թուրքմենական ջրանցքի շինարարության գրադարանների համար գրքերի կոմպլեկտավորման և մշակման աշխատանքների կազմակերպմամբ։ Հետագայում ԳՈՒԼԱԳ-ի , տնտեսական համակարգի փլուզումից հետո, այդ շինարարությունը դադարեցվեց։

Այս բազմակողմանի աշխատանքների ընթացքում Կնյաժեցկայան հետաքրքրվեց աշխարհագրական գրականությամբ և պատրաստեց եզակի մատենագիտական տեղեկատու «Արևմտյան Ուզբոյ» (հրատարակվել է 1956 թվականին)։ Տեղեկատուի վրա աշխատելու ընթացքում նա մի շարք կարևոր հայտնագործություններ է արել, որոնք ճանաչվել են պրոֆեսիոնալ աշխարհագրագետ գիտնականների կողմից։

1954 թվականի հոկտեմբերին Կնյաժեցկայան ընտրվում է Համամիութենական աշխարհագրական ընկերության լիիրավ անդամ։ Նա մշտապես եղել է ընկերության կողմից կազմակերպվող խորհրդակցությունների և համաժողովների անփոխարինելի մասնակից, «ՀԱԸ-ի տեղեկագրում» հրապարակվող բազմաթիվ պատմաաշխարհագրական հոդվածների հեղինակ։ Նրա հետազոտական հետաքրքրությունների գլխավոր թեման եղել է 18-րդ դարի ռուսական աշխարհագրական հայտնագործությունները, հիմնականում Պետրովյան դարաշրջանը և այդ շրջանի քարտեզագրությունը։ Աշխարհագրական ընկերությունում ակտիվ գիտական աշխատանքների հետ միաժամանակ Կնյաժեցկայան աշխատել է ԳԱԳ-համակարգի տարբեր գրադարաններում։ 1956 թվականին նա աշխատանքի է տեղափոխվում Լենինգրադի Գիտնականների տան գրադարանում, 1963 թվականին Ի. Պ. Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գրադարանում։ Այստեղ նա աշխատում է ավագ խմբագիր մինչև թոշակի անցնելը, 1967 թվականի մարտ ամիսը։

Մահացել է Լենինգրադում, 1986 թվականի փետրվարին։ Թաղված է Ալեքսանդրո-Նևսկի մայրավանքի Նիկոլսկի գերեզմանատանը, Բաումհարտների և Կնյաժեցկիների ընտանեկան հանգստարանում։ Գերեզմաններին պատվանդանի վրա տեղադրված է գրանիտե խաչ[3]։

Գիտական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шафрановский К. И., Княжецкая Е. А. Карты Каспийского и Аральского морей, составленные в результате экспедиции Александра Бековича-Черкасского 1715 г. // Известия ВГО. 1952. № 6.
  • Шафрановский К. И., Княжецкая Е. А. О картах залива Кара-Бугаз-Гол первой половины XVIII столетия // Известия АН СССР. Серия географическая. 1955. № 4.
  • Княжецкая Е. А. Литература о Западном Узбое, 1714—1950: Библиогр. указатель / Под ред. К. И. Шафрановского; Акад. наук Туркм. ССР. Б-ка Акад. наук СССР. — Ашхабад: Изд-во Акад. наук Туркм. ССР, 1956. — 136 с. — 1 000 экз.
  • О причинах избрания Петра I членом Парижской Академии наук // Известия ВГО. 1960. № 2.
  • Княжецкая Е. А. Судьба одной карты (о географе А. Бековиче-Черкасском) / Е. А. Княжецкая; Предисл. д-ра геогр. наук Б. А. Федоровича; Художник А. Е. Скородумов. — М.: Мысль, 1964. — 120 с. — (Географическая серия). — 25 000 экз. (обл.)
  • Первые русские съемки Западной Сибири // Известия ВГО. 1966. № 4.
  • Чертеж пути казака Федора Скибина из Тобольска в казачью орду, 1697 // Известия ВГО. 1969. № 2.
  • Когда был основан Усть-Каменогорск // Известия ВГО. 1969. № 1.
  • Новое о карте Каспийского моря К. П. Вердена и Ф. И. Соймонова // Известия ВГО. 1970. № 3.
  • Начало русско-французских научных связей // Французский ежегодник. 1972. — М.: Наука, 1974. — 352 с.
  • Княжецкая Е. А. Пётр I — организатор исследований Каспийского моря // Вопросы географии Петровского времени: Сборник статей / Под ред. М. И. Белова; Географическое общество СССР. — Л.: Гидрометеоиздат, 1975. — 80 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]