Ելուբայ Աբիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելուբայ Աբիլով
ղազ.՝ Әбілов Елубай Жақайұлы
Ծնվել էօգոստոսի 19, 1962(1962-08-19) (61 տարեկան)
ԾննդավայրԹուրքմենբաշի, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Թուրքմենստան և  Ղազախստան
Կրոնսուննի իսլամ
ԿրթությունTurkmen Agricultural University Named After S.A. Nyýazow?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՆուր Օտան
Պարգևներ և
մրցանակներ
«Աստանայի 10 տարի» մեդալ

Ելուբայ Աբիլով (ղազ.՝ Әбілов Елубай Жақайұлы օգոստոսի 19, 1962(1962-08-19), Թուրքմենբաշի, ԽՍՀՄ), թուրքմեն և ղազախ քաղաքական գործիչ, Մանգիստաուսկայա շրջանի Ժանաօզեն քաղաքի ղեկավար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգությամբ ղազախ է։ Հայրը` Աբիլով Ժակայը, պետական ֆերմայի հովիվ էր։ Մայրը` թոշակառու Աբիլովա Շարշագանը, նույնպես եղել է պետական ֆերմայի հովիվ։ Կինը Աբիլովա Այգուլ Տուրմանգանբետովնան է։ Որդիներն են Աբիլով Բեկբոլատը (1991) և Ժակաև Ժանբոլատը (1996)։

Պահեստազորի ավագ կապիտան է։ Խոսում է ղազախերեն և ռուսերեն։ Հոբբին շախմատ խաղալն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1962 թվականի օգոստոսի 19-ին, Թուրքմենբաշիում։

1985 թվականին ավարտել է Թուրքմենստանի գյուղատնտեսական համալսարանի այգեգործության և խաղողագործության ֆակուլտետը` ստանալով գյուղատնտես գիտնականի որակավորում։

1986-1988 թվականներին եղել է Թուրքմենբաշիի ագրոարդյունաբերական համալիրի աշխատողների արհմիության շրջկոմի հրահանգիչ։

1988 թվականից՝ Թուրքմենական ԽՍՀ Ձանգա գյուղի Թուրքմենբաշիի մարզային գործադիր կոմիտեի ավագ հրահանգիչ։

1995 թվականից՝ ժանգա բնակավայրի Թուրքմենբաշիի էտրապի էկոլոգիայի և բնապահպանության տեսչության պետ։ 1998 թվականից` առողջապահության, կրթության և սոցիալական հարցերի վարչության պետ։

2001 թվականից եղել է Թուրքմենբաշիի էտրապի հյաքիմլիկի գործերի ղեկավար։ 2002 թվականից՝ հյաքիմի տեղակալ։

2002 թվականից՝ Մանգիստաուսկայա շրջանի Մանգիստաու գյուղի աքիմի տեղակալ։

2003 թվականից՝ Մանգիստաու գյուղի աքիմ։

2007 թվականից՝ Մանգիստաուսկայա շրջանի Մունեյլի շրջանի աքիմի տեղակալ։

2010 թվականի ապրիլից[1]` Մանգիստաուսկայա շրջանի Մունեյլի շրջանի աքիմ[2]։

2015 թվականի հուլիսից` Մանգիստաուսկայա շրջանի Ժանաօզեն քաղաքի աքիմ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեդալ` «Աստանայի 10-ամյակի առթիվ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «19 АВГУСТА. КАЛЕНДАРЬ КАЗИНФОРМА «ДАТЫ. СОБЫТИЯ. ИМЕНА»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  2. О принятых кадровых решениях в Мангистауской области

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]