Ելենա Սոտնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելենա Սոտնիկ
SotnkOlenaSergiivna.jpg
 
Կուսակցություն՝ Samopomich?[1]
Կրթություն՝ Մ. Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր դեկտեմբերի 21, 1982(1982-12-21) (36 տարեկան)
Ծննդավայր Կիև, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Ukraine.svg Ուկրաինա

Ելենա Սոտնիկ (ուկր.՝ Олена Сергіївна Сотник, դեկտեմբերի 21, 1982(1982-12-21), Կիև, ԽՍՀՄ), ուկրաինացի իրավաբան, քաղաքական գործիչ, Ուկրաինայի Գերագույն ռադայի 8-րդ գումարման Ժողովրդական պատգամավոր Ինքնօգնության կուսակցությունից: Կոմիտեի քարտուղարը և Եվրամիության օրենսդրությանը ուկրաինական օրենսդրության ադապտացման, Եվրոպայի խորհրդի շրջանակներում Ուկրաինայի պարտավորություններին նրա պատասխանատվության ապահովման և Ուկրաինայի Գերագույն ռադայի կոմիտեի Եվրոպական ինտեգրման ոլորտում միջազգային-իրավական պարտավորությունների օրինագծերի համապատասխանության գնահատման հարցերով ենթակոմիտեի ղեկավարը[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին ավարտել է Ուկրաինայի ներքին գործերի ազգային ակադեմիան՝ ստանալով Իրավագիտություն մասնագիտությամբ գերազանցության դիպլոմ: Նույն տարում ավարտել է Համայնքային կառավարման ակադեմիան՝ ստանալով գերազանցության դիպլոմ՝ «Տնտեսագետ մենեջեր» որակավորում և «Քաղաքային ինքնակառավարում» լրացուցիչ մասնագիտություն։ 2011-2012 թվականներին սովորել է Ուկրաինայի քաղաքական հետազոտությունների դպրոցում (Եվրոպայի խորհրդի նախագիծը Ուկրաինայում): 2012 թվականին ավարտել է Մ.Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարանը՝ «Հոգեբանություն» մասնագիտությամբ:

Խորհրդարանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է «Ինքնօգնության» կուսակցության կողմից 10-րդ համարի ներքո[3]։  Զբաղեցնում է հետևյալ պաշտոնները:

  • Միջխորհրդարանական միությունում ազգային խորհրդարանական խմբի գործադիր կոմիտեի անդամ
  • Ասոցիացիայի խորհրդարանական կոմիտեի ուկրաինական մասի անդամ
  • Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում մշտական պատվիրակության անդամ
  • Բելգիայի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար
  • ԱՄՆ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ
  • Կանադայի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ
  • Ֆրանսիայի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ
  • Գերմանիայի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ
  • Մեծ Բրիտանիայի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ
  • Շվեյցարիայի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ

Այլ ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականից Մոդելային շրջան նախագծի մասնակիցն է, որի նպատակն է նպաստել Ուկրաինայի Գերագույն ռադայի կայացմանը: 2019 թվականի փետրվարին դարձել է Յելի համալսարանի ծրագրի առաջին ուկրաինացի կին կրթաթոշակառու (ԱՄՆ-ում «World Fellows» 16 կրթաթոշակառուներից մեկը[4]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինը՝ գործարար Անատոլի Ամելինն է, ինչպես Ելենան, նա նույնպես 2012 թվականին ավարտել է Ուկրաինայի քաղաքական հետազոտությունների դպրոցը և ընդգրկված էր Ասպեն-Ուկրաինա շրջանավարտների ասոցիացիայի համակարգող խորհրդի կազմում: Անատոլի Ամելինը Ուկրաինայի ապագայի ինստիտուտի (Ukrainian Institute for the Future) հիմնադիրներից է, որն իրեն ներկայացնում է որպես անկախ վերլուծական կենտրոն[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]