Ելենա Նիկոլաևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Նիկոլաևա
Ծնվել էփետրվարի 9, 1983(1983-02-09)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (2006)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի

Ելենա Անդրեևնա Նիկոլաևա (ռուս.՝ Елена Андреевна Николаева, փետրվարի 9, 1983(1983-02-09)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Նիկոլաևան ծնվել է 1983 թվականի փետրվարի 9-ին Մոսկվայում։ Մայրը եղել է բալետի արտիստ, նախկինում եղել է Մ. Պյատնիցկու անվան ռուսական ժողովրդական երգչախմբի մենակատար[2]։

1998 թվականին Ելենան ավարտել է Ի. Մոիսեևի բալետային դպրոց-ստուդիան։ 2006 թվականին ավարտել է ԳԻՏԻՍ-ը (Օ. Կուդրյաշովի արվեստանոց)[3]։

2007 թվականին դարձել է Ազգերի թատրոնի դերասանուհի։ Խաղացել է առաջատար դերեր «Շվեդական լուցկի»[4][5][6], «Ֆիգարո։ Մեկ օրվա իրադարձություններ»[7], «Էլեկտրա», «Սիրուհիները» և այլն[8][9]։ Թատերական քննադատ Օքսանա Կուշլյաևան գրել է. «Ելենա Նիկոլաևնայի էլեկտրան ողբերգական հերոսուհի է թվում։ Չար, տգեղ, ուժեղ, նա պատերին է խփվում այս պլաստիկե խցում, խելահեղորեն անիծում, աղաղակում է դեպի երկինք։ Եվրապիդեսի տեքստը, որն արտասանվում է Նիկոլաևան կրքոտ, պատշաճ ողբերգական պաթոսով, տղամարդու շապիկների նրա միապաղաղ լվացքը, այս ամենը հիշեցնում է այն հերոսուհուն, որին կարելի է տեսնել ողբերգության «առաջադեմ» բեմադրության մեջ, որտեղ ժամանակակից տարբեր միջոցներով ռեժիսորները փորձում են ներխուժել իռացիոնալ ոլորտ»[10]։ Քննադատների բարձր գնահատականների արժանացել է նաև «Սիրուհիները» ներկայացման մեջ Բրիգիտտայի դերի կատարումը[11][12][13][14][15][16]։

2019 թվականին կատարել է Լեդի Մակբեթի դերը Մալայա Բրոննայայի թատրոնի «Մակբեթ» ներկայացման մեջ[17]։

2003 թվականին սկսել է նկարահանվել կինոյում։ Խաղացել է գլխավոր դերեր «Գարնանային զորակոչի պատմություն» (ռուս.՝ «История весеннего призыва»), «Неваляшка», «Աղջիկը» (ռուս․՝ «Девочка»)[18], «Կրքի հնչյունագիր» (ռուս․՝ «Фонограмма страсти»)[19], «Շխերա-18», «Կլուշի», «Կղզիներ» ֆիլմերում և «Գրչով և սուսերով» (ռուս․՝ «Пером и шпагой»)[20], «Ես կվերադառնամ» (ռուս․՝ «Я вернусь»), «Իմ երկրորդ կեսը» (ռուս.՝ «Моя вторая половинка»), «Ֆրեյդի մեթոդը» (ռուս․՝ «Метод Фрейда»)[21][22], «Երկու ձմեռ և երեք ամառ» (ռուս․՝ «Две зимы и три лета»), «Մայրիկներ» («Мамочки»[23], «Հարսանիքներ և ամուսնալուծություններ»[24][25][26], «Միշան փչացնում է ամեն ինչ» (ռուս․՝ «Миша портит всё») սերիալներում[27]։

2008 թվականին Անդրեյ Տարկովսկու անվան «Հայելի» 2-րդ միջազգային կինոփառատոնում ստացել է փառատոնի նախագահի հատուկ մրցանակը «Աղջիկ» ֆիլմի համար[28]։

2010 թվականին կինոյի դերասանների «Созвездие» XVIII միջազգային փառատոնում ստացել է հանդիսատեսի համակրանքի մրցանակ «Կրքի հնչյունագիր» ֆիլմում կատարած դերի համար[29]։

2018 թվականին դարձել է «Галчонок» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[30]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել Կոնստանտին Պարֆյոնովի հետ։ 2009 ծնվել է նրանց որդի Արտյոմը, 2012 թվականին նրանց դուստրը՝ Վերոնիկան[31][32]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 ֆ Գարնանային զորակոչի պատմություն История весеннего призыва Մաշա
2007 ֆ Неваляшка Տանյա
2007 ս Տունը գետափին Дом на набережной Դինա Աբաժուրը երիտասարդ տարիքում
2007 ս Գրչով և սուսերով Пером и шпагой Նաստյա
2008 ֆ Աղջիկ Девочка Լենա Յարցևա
2008 ս Ես կվերադառնամ Я вернусь Գուլյա
2008 ս Սիրելով երես չեն թեքում․․․ Не отрекаются любя... Միլենա
2009 ֆ Կրքի հնչյունագիր Фонограмма страсти Վիտա
2009 ս Սկյութացիների ոսկին Золото скифов / Սաշա Բերեստովա
2010 ֆ Շխերա-18 Шхера-18 Տատյանա
2011 ս Իմ երկրորդ կեսը Моя вторая половинка Վարյա
2012 ֆ Клуши Ալիսա
2012 ս Ֆրեյդի մեթոդը Метод Фрейда Լիդիա Ֆադեևա
2012 ս Քանի դեռ ծաղկում է ձարխոտը Пока цветёт папоротник Օլեսյա Մուրաշովա / Պոլինա Մուրաշովա
2013 ս Երկու ձմեռ և երեք ամառ Две зимы и три лета Վարվառա Ինյախինա
2013 ֆ Կղզիներ Острова Տանյա Կալինինա
2014 ս Մանեքենուհի Манекенщица Ռիմա
2015-2017 ս Մայրիկներ Мамочки Աննա Բելոուսովա
2018 ս Հարսանիքներ և ամուսնալուծություններ Свадьбы и разводы Ժենյա
2019 ս Չափից շատ սիրեկաններ Слишком много любовников Զոյա Շագինա
2020 ս Մեթոդ 2 Метод 2 Նադյա
2020-2021 ս Միշան փչացնում է ամեն ինչ Миша портит всё Իրինա Գորշկովա
2021 ս Знахарь 2 Վիոլետա
2021 ս Տապակած ճուտ Цыплёнок жареный Ագլայա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Татьяна Токун (2013). «Елена Николаева: «Дети — это любовь!»». Студенческий меридиан.
  3. «Наши выпускники. Выпуск 2006 года». ГИТИС.
  4. Марина Гаевская (2008 թ․ հուլիսի 2). «"Шведская спичка", А.П. Чехов». Театральная афиша.
  5. Марина Ипатова (2015 թ․ մարտի 20). «Елена Николаева и Павел Акимкин: ГИТИС научил нас быть одной семьёй!». Дзержинское время.
  6. «Новое прочтение Чехова в спектакле "Шведская спичка" Театра наций восхитило забайкальского зрителя». ГТРК «Чита». 2018 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
  7. Анна Тимина (2018 թ․ մայիսի 24). «Евгений Миронов простился с Фигаро». Театрал.
  8. Ольга Егошина (2012 թ․ դեկտեմբերի 3). «Забытая мелодия для флейты». Театрал.
  9. Алёна Карась (2015 թ․ օգոստոսի 15). «Миссия выполнима». Петербургский театральный журнал.
  10. Оксана Кушляева (2013 թ․ մայիսի 15). «Трагедия где-то рядом». Петербургский театральный журнал.
  11. «Театр Наций покажет спектакль "Любовницы"». Культура. 2018 թ․ դեկտեմբերի 21.
  12. Феликс Грозданов (2018 թ․ դեկտեմբերի 25). «Маленькие скважины "любовниц" в Театре Наций вызвали шок». Дни.ру.
  13. Ольга Федянина (2018 թ․ դեկտեմբերի 26). «Стайное становится явным». Коммерсантъ.
  14. Марина Райкина (2018 թ․ դեկտեմբերի 27). «Любовницы в театре Наций знают один верный способ». Московский комсомолец.
  15. Нина Катаева (2019 թ․ հունվարի 19). «Елена Николаева: Без любви полной грудью не дышится». Труд.
  16. Вадим Верник (2019 թ․ փետրվարի 20). «Крупным планом. Гости: режиссёр Светлана Землякова, актрисы Театра Наций Елена Николаева и Наталья Ноздрина». Радио Культура. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
  17. «Стало известно, кто получит роль Самбурской в «Макбете»». Life. 2019 թ․ օգոստոսի 8.
  18. Александр Малюгин (2017 թ․ փետրվարի 22). «У женщин всё на эмоциях». Аргументы недели.
  19. Вадим Зельбин (2010 թ․ փետրվարի 12). «Рецензия на фильм «Фонограмма страсти»». Film.ru.
  20. «Сериал «Пером и шпагой»: Пикуль «забыл» придумать главную героиню». Комсомольская правда. 2008 թ․ հուլիսի 1.
  21. «Премьера на Первом канале — фильм «Метод Фрейда»». Первый канал (Россия). 2013 թ․ հունվարի 8.
  22. «Доброе утро. Елена Николаева». Первый канал (Россия). 2013 թ․ հունվարի 11.
  23. Эвелина Барсегян (2016 թ․ սեպտեմբերի 8). «Тонкости воспитания. Звезда «Мамочек» Елена Николаева: «Во втором сезоне героинь ждут перемены, которые перевернут их жизнь»». TV Mag.
  24. «На Первом канале стартует многосерийный фильм «Свадьбы и разводы»». Первый канал (Россия). 2019 թ․ հունիսի 3.
  25. «Елена Николаева и Антон Хабаров — о фильме «Свадьбы и разводы». Доброе утро. Фрагмент выпуска от 04.06.2019». Առաջին ալիք (Ռուսաստան). 2019 թ․ հունիսի 4.
  26. Оксана Бондарчук (2019 թ․ հունիսի 3). «Елена Николаева о новом сериале «Свадьбы и разводы» на Первом канале, свадьбе байкеров, любви с первого взгляда и пустых проектах». TV Mag.
  27. Татьяна Рамкина (2020 թ․ ապրիլի 14). «Елена Николаева: «Миша портит всё» научит нас критическому мышлению». TV Mag.
  28. Сергей Ветошкин (2008 թ․ հունիսի 3). «В зеркальном отражении. Названы лауреаты кинофестиваля имени Андрея Тарковского». Российская газета.
  29. Александра Иванова (2010 թ․ հունիսի 1). «Актёрский десант в гостях у Берендея и Снегурочки». Театрал.
  30. «Юлия Пересильд представила новую команду фонда «Галчонок»». Агентство социальной информации. 2018 թ․ հունիսի 28.
  31. Ксения Падерина (2019 թ․ հունիսի 10). «Елена Николаева: В моей жизни уже были и свадьба, и развод!». Կոմսոմոլսկայա պրավդա.
  32. Татьяна Силина (2020 թ․ ապրիլի 11). «Елена Николаева: «Женщины зря откладывают материнство на потом»». Letidor.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]