Ելենա Զվյոզդնայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Զվյոզդնայա
Ծնվել էնոյեմբերի 22, 1981(1981-11-22) (42 տարեկան)
ԾննդավայրԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն

Ելենա Զվյոզդնայա (ռուս.՝ Елена Звёздная, նոյեմբերի 22, 1981(1981-11-22), ԽՍՀՄ), ժամանակակից ռուսաստանցի բանաստեղծուհի, մարտական ֆանտաստիկա ժանրի և հումորային ֆենտեզիների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպասանուհին ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում։ Ելենա Զվյոզդնայան նրա կեղծանունն է, բանաստեղծուհու իրական անունն անհայտ է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր[1][2]։ Նրա վաղ ստեղծագործություններից կարելի է գտնել «Մշուշի վհուկ» ծածկանվամբ[3]։

Որոշներն ասում են, որ Ելենա Զվյոզդնայան տղամարդ է[4]։

Ելենան սկսել է գրքեր գրել լրագրող աշխատելու ժամանակ։

Նրա առաջին գիրքը՝ «Գիշերվա մեջ պարողը» լույս է տեսել 2009 թվականին «Սամիզդատ» կայքում։ Նույն տարում Ելենա Զվյոզնայան սկսել է աշխատել «Վարձկանուհի Հելի արկածներ» շարքի վրա, որը, ըստ բանաստեղծուհու, նրա գլխավոր գրականական աշխատանքն է։ Չնայած դրան, շարքը տպագրվել է բավականին ուշ[5][6]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենան ստացել է երկու բարձրագույն կրթություն, սովորել է պատմության և հոգեբանության ֆակուլտետներում։ Նրա խոսքով, առաջին մասնագիտությունը թույլ է տալիս նրան իր աշխարհում ստեղծել սոցիալ-տնտեսական մոդելներ, իսկ երկրորդը՝ մանրամասնորեն և հստակ սահմանել այդ կերպարների հոգեբանությունը։

Ելենա Զվյոզդնայան գրում է տարբեր ժանրերով և ոճերի մեջ, հումորային ֆանտաստիկայից մինչև հակաուտոպիա[7][8]։ Հեղինակի գրքերի հիմնական ընթերցողները կանայք են։ Քննադատները նրա ոճն անվանում են «աշխույժ և հեգնական»[9]։

Բանաստեղծուհին հրատարակել է ավելի քան քսանհինգ վեպ, ներառյալ «Նզովքների ակադեմիա» շարքը, «Ամենաուժեղի իրավունքներ»-ը, «Մահացու խաղեր», «Տերրա» և «Վհուկի արկածներ» շարքերը[2][7][10]։

Տպագրված առաջին աշխատանքը 2011 թվականին «Tsentrpoligraf» հրատարակչությունում խմբագրված «Միայն մեկ համբույր» ստեղծագործությունն է։ Դեբյուտից հետո նա սկսում է համագործակցել Alfa-book հրատարակչության հետ, որոնք համատեղ ջանքերով հրատարակում են տարբեր գրքեր[11]։

2012 թվականի սկզբին Ելենան սկսում է աշխատել «Էկսմո» հրատարակչությունում, որտեղ էլ տպագրվում են բանաստեղծուհու ավելի քան 20 գրքեր։

2014 թվականին «Էկսմո» հրատարակությունը ձեռնամուխ է լինում բանաստեղծուհու «Նզովքների ակադեմիա» շարքի տպագրմանը։ Այն բաղկացած էր 8 գրքերից և հայտնի էր տպագրությունից դեռևս երկու տարի առաջ[2]։ Ելենա Զվյոզդնայայի գրքերի տպաքանակի՝ հրատարակչությունների կայքերում հրապարակված տվյալները կազմել են 95 000[8], ըստ այլ աղբյուրների մինչև 300 000 օրինակ[9]։ Ելենա Զվյոզդնայան մշտապես ունի հավելյալ հրապարակվող տպաքանակներ[12], որոնք տեղադրվում են նաև օնլայն տարբերակներով[13]։ Գրողի ստեղծագործությունների հիման վրա ստեղծվել է «Ելենա Զվյազդնայայի ո՞ր հերոսին եք դուք նման» վերնագրով թեստեր, որը տպագրվել է «Օտդոխնի» ամսագրում և «Էկսմո» հրատարակչության կայքում[14]։ 2016 թվականին «Էկսմո» հրատարակչությունում սկսվում է տարածվել Ելենայի նոր անձնական շարքը, որը հայտնի է «Աստղային տրամադրություն» անվամբ, հանդիսանում է «Իրական սև վհուկ» վիպակի շարունակությունը[9]։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենայի աշխատանքները բավականին շատ արձագանքների են արժանանում ընթերցողների և քննադատների կողմից։

Այս հեղինակն ունի շատ բացասական գրախոսություններ և նրա շուրջ այնքան չարակամ անձիք կան, որ պարզապես զարմանում ես։ Եթե ստեղծագործությունների մեջ համանմանություններ դնենք, ապա Ելենա Զվյոզդնայան, ինչպես և Դարյա Դանցովան, պատկանում են ռոմանտիկ և հումորային ֆենտեզիի ժանրին։ Նրանց ստեղծագործությունների բնույթը նույնն է, և այդ երկու գրողները շատ մեծ պահանջարկ ունեն։ Դետեկտիվի սիրահարները չեն ցանկանում ընդունել, որ «նստել» են Դոնցովայի գրքերի վրա, իսկ ֆանտաստիկ ժանր նախընտրողները՝ Ելենա Զվյոզդնայայի։ Բայց ինչո՞ւ միայն երկրպագուներ։ Այնուամենայնիվ Ելենան գրում է աղջիկների համար և դա պարզ արտահայտվում է նրա ստեղծագործությունների յուրաքանչյուր մասում։

Ելենայի ստեղծագործությունը կարդում են ոչ միայն ցանցային ընթերցողները, այլև գրադարանների աշխատողները[16]։

Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011՝ Միայն մեկ համբույր՝ (Ցենտրպոլիգրաֆ հրատարակչություն)՝ ISBN 978-5-227-02611-8
  • 2012՝ Ստեղծել հերոսին, կամ հարսնացու չարագործի համար՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-58430-7
  • 2013՝ Ծայրահեղ հարցազրույց՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-64409-4
  • 2014՝ Կախարդական պարապմունք՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-69186, պատմություն ժողովածուի մասին
  • 2015՝ Հետադարձի ամրոց՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-83400-67
«Ռանմարտնի ակադեմիա» շարք
  • 2011՝ Ռանմարնի ակադեմիա՝ (Ալֆա-գիրք հրատարակչություն)՝ ISBN 978-5-9922-0994-5
«Հելլ» շարք
  • 2011՝ Վարձկանուհու արկածներ՝ (Ալֆա-գիրք հրատարակչություն)՝ ISBN 978-5-9922-0986-0
  • 2012՝ Վարձկանուհու ուսուցում՝ (Ալֆա-գիրք հրատարակչություն)՝ ISBN 978-5-9922-1141-2
«Կատրիոնա» շարք
  • 2012՝ Տարօրինակ նշանակության արքայադուստր՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-55114-9
  • 2012՝ Ծուղակ արքայադստեր համար՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-57203-8
  • 2013՝ Կայսրի խաղալիք՝ (Էկսմո հրատարակչություն)[13], ISBN 978-5-699-62760-8
«Կախարդուհու արկածներ» շարք
«Ամենաուժեղի իրավունքներ» շարք
  • 2013՝ Զորականի դուստր, կամ հրամանատարները չեն հանձնվում՝ (Էկսմո հրատարակչություն)[17]՝ ISBN 978-5-699-67561-6
  • 2013՝ Զորականի հարսնացու, կամ վրեժխնդրություն ըստ ժամանակացույցի՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-69272-9
  • 2015՝ Կոլեկցիոն հրատարակչություններ։ Զորականի դուստր։ Զորականի հարսնացու (ժողովածու)՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-79756-1
  • 2016՝ Զորականի կին, կամ սեր ապրելու համար՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-87183-4
«Տերրա» շարք
  • 2014՝ Բոլոր վհուկները խարտյաշ են՝ (Էկսմո հրատարակչություն)[18]՝՝ ISBN 978-5-699-69730-4
  • 2014՝ Եղիր իմ վհուկը՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-70521-4
«Նզովքների ակադեմիա» շարք
  • 2014՝ Դաս առաջին. Մի անիծիր քո տնօրենին՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-76638-3
  • 2014՝ Դաս երկրորդ. Մի ընդգրկվիր կասկածելի հետազոտությունների մեջ՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-77501-9
  • 2015՝ Դաս երրորդ. Գաղտնիքները մահացու են լինում՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-78157-7
  • 2015՝ Դաս չորրորդ. Ինչպես գումար վաստակել՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-79231-3
  • 2015՝ Դաս հինգերորդ. Ինչպես չխճճվել հին երդումներում՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-80413-9
  • 2016՝ Դաս հինգերորդ. Ինչպես հաղթել քաոսի արքայազնին՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-88513-8
  • 2016՝ Դաս յոթերորդ. Արյան ժառանգության վտանգներ՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-88486-5
  • 2017՝ Դաս ութերորդ. Ինչպես ամուսնանալ լորդի հետ՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-94366-1
«Մահացու խաղեր» շարք
  • 2014՝ Գիրք առաջին. Վրիժառությունների և արգելված արտեֆակտների մասին՝ (Էկսմո հրատարակչություն)[7]՝ — ISBN 978-5-699-76217-0
  • 2014՝ Գիրք երկրորդ. Հավատուրաց մոգերի և խորհրդավոր ծեսերի մասին՝ (Էկսմո հրատարակչություն)՝— ISBN 978-5-699-77381-7
  • 2015՝ Կոլեկցիոն հրատարակչություններ։ Մահացու խաղեր։ Երկերգություն՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-82322-2
«Անիծված դուքսի գաղտնիք» շարք
  • 2015՝ Գիրք առաջին. Տանտիրուհի Արիելա Ուոտորոբի՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-84977-2
  • 2016՝ Գիրք երկրորդ։ Օտտոն Գրեյդի դքսություն՝ (Էկսմո հրատարակչություն)՝ ISBN 978-5-699-85350-2
«Աստղային տրամադրություն» անձնական ժողովածու

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • LiveLib.ru կայքի մրցույթ, «Ընթերցողների ընտրություն 2014»։

«Բոլոր վհուկները խարտյաշ են» գիրքը «Ընթերցողների ընտրություն 2014» մրցույթի սուպերֆինալում զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը[23]

  • LiveLib.ru կայքի մրցույթ, «Ընթերցողների ընտրություն 2015»։

«Նզովքների ակադեմիա։ Դաս երրորդ.Գաղտնիքները լինում են մահացու» գիրքը «Ընթերցողների ընտրություն 2015» մրցույթում սուպերֆինալում զբաղեցրել է երկրորդ պատվավոր հորիզոնականը[24]

  • LiveLib.ru «Ընթերցողների ընտրություն 2016»։

«Իրական սև վհուկ» գիրքը «Ընթերցողների ընտրություն 2016»-ին գրավել է առաջին հորիզոնականը[25]։

  • 2017 թվականին արժանացել է ֆանտաստիկայի հարցերով գրական համաժողովի «Տարվա ֆանտաստ» մրցանակին[26][27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Биография Елены Звёздной».(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 «Елена Звездная - автор книг в жанре боевой фантастики». Издательство "Эксмо" — Информация Об авторе. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  3. 3,0 3,1 Ефимова Анастасия. — статья«Звездная Елена. Критика». «fb.ru». Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  4. Владимир Кучеренко «Возвращение Легенды. — Альфа-книга, 2013. — ISBN 978-5-9922-1421-5
  5. «Биография Елены Звёздной». "top-knig.ru" — Биография Елены Звёздной. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  6. «Елена Звездная – российская писательница». Рекомендательный ресурс "Имхонет" — Информация о творчестве. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  7. 7,0 7,1 7,2 Руссиян Евгения — Обзоры книг (2015). «Мёртвые игры. Книга первая. Обзоры книг в журнале ФанСити». Журнал "ФанСити No6 (зима 2015), стр. 13. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  8. 8,0 8,1 «Биография Елены Звёздной». Литературный портал — "Дайджест (пресса)". 03.01.2014. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Невский Борис — рецензия (2016 թ․ ապրիլի 23). «Елена Звёздная «Настоящая Чёрная ведьма»». журнал "Мир фантастики". Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
  10. «Елена Звёздная на сайте Лаборатория Фантастики». "fantlab.ru" — Биография, циклы произведений. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  11. «Елена Звёздная в издательстве Альфа-книга». Издательство "Альфа-книга" — Информация о тиражах. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  12. «План выхода книг». Издательство Эксмо — План выхода книг издательства Эксмо. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  13. 13,0 13,1 «Художественная литература. (на 24 мая 2013 года). Топ-10 по продажам». «Коммерсантъ». 2013 թ․ մայիսի 24. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  14. «"На какую героиню Елены Звёздной вы похожи"». Журнал "Отдохни" — Вырезка из печатного издания журнала "Отдохни". Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  15. Татьяна Блохина — рецензия (2014 թ․ հունվարի 10). «Книги Звездной будут продавать в аптеках». Информационный портал "Хорошие новости". Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
  16. Татьяна Михеева (2015 թ․ սեպտեմբերի 17). «В год литературы таганрогские библиотекари рассказали о любимых книгах и авторах». Администрация города Таганрога. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
  17. «Обзор книжных новинок». "Peterburg2.ru" — обзор книги. 2013 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
  18. Кушнир Елена (2015). «Главные героини XXI века». журнал ФанСити No7 (зима-весна 2015), стр.41. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  19. «Елена Звёздная». Озон.Ру — Издания на Озон.Ру. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  20. «Звездная Елена». Лабиринт.Ру — Издания на Лабиринт.Ру. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  21. «Звездная Елена». Google книги — Издания на Google книги. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  22. «Серия книг «Звездное Настроение»».
  23. «Поздравляем Елену Звёздную с победой в номинации и в суперфинале!». LiveLib.ru — Книжная премия «Выбор читателей 2014» — итоги. 15.01.2015. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  24. «Елену Звездную можно поздравить со вторым местом в рейтинге и мощной поддержкой и любовью её читателей». LiveLib.ru — Премия «Выбор читателей 2015»: победитель суперфинала!. 16.12.2015. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  25. «Вперед традиционно вырвалось фэнтези, и на этот раз на вершину пьедестала взлетела Елена Звездная со своим романом Настоящая черная ведьма». LiveLib.ru. 23.12.2016.
  26. «ЕЛЕНА ЗВЕЗДНАЯ – «ФАНТАСТ ГОДА»!». Эксмо. 31.03.2017.
  27. «Роскон-2017, часть третья: церемония награждения и загадка Елены Звездной». 07.04.2017.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]