Եգոր Բաբուրին
Եգոր Բաբուրին ռուս.՝ Егор Констатинович Бабурин | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 9, 1993[1][2] (28 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Չեռնիգով, Ուկրաինա | ||||||||||||||
Հասակ | 193 սմ | ||||||||||||||
Քաշ | 79 կգ | ||||||||||||||
Դիրք | Դարպասապահ | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 1 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ հոկտեմբերի 19, 2020: |
Եգոր Կոնստանտինովիչ Բաբուրին (օգոստոսի 9, 1993 թ., Չեռնիգով, Ուկրաինա), ռուս ֆուտբոլիստ, «Ռոստով» ֆուտբոլային ակումբի դարպասապահն է։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Զենիթ» ակումբի ակադեմիայի սանն է։ Երիտասարդական առաջնությունումում սկսել է հանդես գալ 2010 թվականից, երբ թիմը 30-րդ տուրում մրցում էր «Կռիլյա Սովետով» ակումբի հետ։ Այդ խաղում Բաբուրինը մտավ խաղադաշտ 79-րդ րոպեին փոխարինելով Անդրեյ Զայցևին։ Հաջորդ մրցաշրջանում կարողացավ մասնակցել 9 խաղի։ 2012 թ. Լուչանո Սպալետտին դարպասապահին տանում է հիմնական կազմ։ 2013 թ. մարտի 17-ին իր առաջին խաղն է անցկացնում Պրեմիեր լիգայում, երբ թիմը 21-րդ տուրում մրցում էր «Մորդովիա» ակումբի հետ [3]։ Այդ խաղում Բաբուրինը խաղադաշտ է մտնում 11-րդ րոպեին փոխարինելով Յուրի Ժևնովին և կարողանում է անառիկ պահել դարպասը։ 23-րդ տուրում ևս դուրս է գալիս խաղադաշտ «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ կայացած խաղում փոխարինելով Վյաչեսլավ Մալաֆեևին։ 24-րդ տուրում դարպասապահին հնարավորություն է տրվում մասնակցելու ամբողջական խաղի, երբ թիմը մրցում էր «Լոկոմոտիվ» ակումբի հետ։ 2012/13 մրցաշրջանի վերջին տուրում կարողանում է անառիկ պահել դարպասը և 304 րոպե գնդակ չընդունել դարպասը, որը թիմի համար նոր ռեկորդ էր, և կարողացավ շրջանցել Ռոման Բերեզովսկու մեկնարկային ռեկորդը [4]։ 2017/18 մրցաշրջանի 30-րդ տուրում դուրս է գալիս խաղադաշտ մեկնարկային կազմում, երբ թիմը մրցում էր «ՍԿԱ-Խաբարովսկ» ոկւմբի հետ (6:0)։ 2018 թ. օգոստոսին «Ռուբին» ակումբը վարձավճարային պայմանագիր է կնքում Բաբուրինի հետ։ 2019 թ. հունիսի վերջին, երբ վերջանում էր պայմանագիրը, դարպասապահը հեռանում է «Ռուբին» ակումբից [5]։
2019 թ. հուլիսի 12-ին Բաբուրինը 4 տարվա պայմանագիր է կնքում «Ռոստով» ակումբի հետ [6]։
Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականից հանդես է եկել մինչև 17 տարեկանների ազգային հավաքականում։ 2011-2012 թթ. հանդես է եկել մինչև 19 տարեկանների ազգային հավաքականում և կարողացել է անառիկ պահել դարպասը։ 2013 թվականից հանդես է եկել մինչև 21 տարեկանների ազգային հավաքականում։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2012/13
- Ռուսաստանի չեմպիոն - 2014/15
Մրցելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թ. հուլիսի 15-ի տվյալներով
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոգավաթներ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
![]() |
Պրեմիեր-լիգա | 2012/13 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
2013/14 | 0 | 0 | 1 | -2 | 0 | 0 | 1 | -2 | ||
2014/15 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
2015/16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
2016/17 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
2017/18 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
Ընդհանուր | 6 | 0 | 1 | -2 | 0 | 0 | 7 | -2 | ||
![]() |
ՊՖԼ | 2013/14 | 4 | -8 | - | - | - | - | 4 | -8 |
2014/15 | 7 | -10 | - | - | - | - | 7 | -10 | ||
ՖԱԼ | 2015/16 | 22 | -29 | - | - | - | - | 22 | -29 | |
2016/17 | 35 | -40 | - | - | - | - | 35 | -40 | ||
2017/18 | 21 | -34 | - | - | - | - | 21 | -34 | ||
Ընդհանուր | 89 | -121 | - | - | - | - | 89 | -121 | ||
![]() |
Պրեմիեր-լիգա | 2018/19 | 6 | -7 | 3 | -1 | - | - | 9 | -8 |
Ընդհանուր | 6 | -7 | 3 | -1 | - | - | 9 | -8 | ||
![]() |
Պրեմիեր-լիգա | 2019/20 | 12 | -18 | 0 | 0 | - | - | 12 | -18 |
Ընդհանուր | 12 | -18 | 0 | 0 | - | - | 12 | -18 | ||
Կարիերայի ընթացքում | 113 | -146 | 4 | -3 | 0 | 0 | 117 | -149 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Зенит - Мордовия» (ռուսերեն)։ Чемпионат.com։ 2013-03-17։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-28-ին։ Վերցված է 2013-03-17
- ↑ Павел Хрусталев (2013-05-26)։ «Бабурин установил рекорд «Зенита» по количеству «сухих» дебютных минут» (ռուսերեն)։ sports.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-10-ին։ Վերցված է 2013-06-10
- ↑ «Бабурин, Байрамян, Полоз и Цаллагов покидают "Рубин"»
- ↑ «Егор Бабурин — игрок «Ростова»»։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-19-ին։ Վերցված է 2020-10-21
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բաբուրինը fc-rostov.ru կայքում Archived 2020-10-23 at the Wayback Machine.
- Բաբուրինը soccerway.com կայքում
- Բաբուրինը transfermarkt.com կայքում
- Բաբուրինը footballfacts.ru կայքում
|