Ե՛վ ուրախության, և՛ տխրության ժամանակ
Ե՛վ ուրախության, և՛ տխրության ժամանակ թուրքերեն՝ İyi Günde Kötü Günde | |
---|---|
Ժանր | մելոդրամա սիրային կատակերգություն |
Թեմա | սեր |
Երկիր | Թուրքիա |
Լեզու | թուրքերեն |
Ռեժիսոր | Մեթին Բալեքօղլու |
Գլխավոր դերերում | Էլչին Սանգու Օզան Դոլունայ Յասեմին Ալլեն Ներգիս Քումբասար |
Պրոդյուսեր | Սաներ Այար |
Սցենարիստ | Աքսել Բոնֆիլ Փելին Քարամեհմեթօղլու |
Երաժշտություն | Թունա Հիզմեթլի |
Նկարահանման վայր | Ստամբուլ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 6 |
Էկրաններին է | 2020 թվականի սեպտեմբերի 12-ից 2020 թվականի հոկտեմբերի 17-ը |
Հեռուստաալիք | Star TV |
Ընկերություն | O3 Medya |
Պատկերի ձևաչափ | 576i (16:9 SDTV) 1080i (HDTV) |
Ձայնի ձևաչափ | Stereo |
Կարգավիճակ | ավարտված |
Ե՛վ ուրախության, և՛ տխրության ժամանակ (թուրքերեն՝ İyi Günde Kötü Günde), թուրքական O3 Medya ընկերության արտադրության հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Star TV-ով։ Հեռուստասերիալի ռեժիսորը Մեթին Բալեքօղլուն է, սցենարիստները՝ Աքսել Բոնֆիլն ու Փելին Քարամեհմեթօղլուն[1][2]։ Գլխավոր դերերսում հանդես են գալիս Էլչին Սանգուն, Օզան Դոլունայը և Յասեմին Ալլենը։ Հեռուստասերիալի վերջին 6-րդ սերիան ցուցադրվել է 2020 թվականի հոկտեմբերի 17-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեյլան և Սարփը պատրաստվում էին ամուսնանալ, սակայն տեղի է ունենում անսպասելին, և Սարփը հարսանիքի օրը լքում է Լեյլային։ Հինգ տարի անց ճակատագրի բերումով նրանք դարձյալ հանդիպում են։ Լեյլային հանձնարարվում է նախապատրաստել իր տնօրենի դստեր՝ Մելիսայի հարսանիքը, որն ավելի ուշ պարզվում է, որ Սարփի նոր հարսնացուն։ Մելիսան լսել է Լեյլայի հարսանիքներ կազմակերպելու տաղանդի մասին և ցանկանում է, որ հենց նա կազմակերպի իր և Սարփի հարսանիքը։ Աղջիկը տեղյակ չէ, որ նրանք համատեղ անցյալ ունեն։ Հանդիպելով նախկին սիրեցյալները հայտնվում են անհարմար իրավիճակում։ Իրավիճակն ավելի է բարդանում, երբ Սարփը հասկանում է, որ դեռ սիրում է Լեյլային, իսկ Լեյլան էլ որոշել է վրեժ լուծել իր նախկին սիրեցյալից[3]։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էլչին Սանգու - Լեյլա
- Օզան Դոլունայ - Սարփ
- Յասեմին Ալլեն - Մելիսա
- Ներգիս Քումբասար - Փերիհան
- Շենայ Գյուրլեր - Ասլըհան
- Դերյա Ալաբորա - Մերալ
- Հաքան Սալընմըշ - Հալիլ
- Սինան Ալբայր - Բյուլենթ
- Ալի Յաղջը - Արդա
- Դենիզ Իշըն - Սեդա
- Թուգայ Էրդողան - Ջան
- Հանդե Յըլմազ - Յասեմին
Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթերաշջան | Օր/ժամ | Եթերաշրջանի սկիզբ | Եթերաշրջանի ավարտ | Սերիա | Եթերաշրջանի տարի | Հեռուստաընլերություն |
---|---|---|---|---|---|---|
I եթերաշրջան | Շաբաթ, 20:00 | Սեպտեմբերի 12, 2020 | Հոկտեմբերի 17, 2020 | 6 | 2020 | Star TV |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ code.company. «"İyi Günde Kötü Günde" iddialı geliyor!». Gecce (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Elçin Sangu'nun İyi Günde Kötü Günde dizisinden ilk kare». www.ntv.com.tr (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «И в печали, и в радости / Iyi Gunde Kotu Gunde Все серии (2020) смотреть онлайн на русском языке». 1plus1tv.ru. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Star TV'nin resmî sitesinde İyi Günde Kötü Günde
|