Դևիսի ծով
Արտաքին տեսք
| Դևիսի ծով | |
|---|---|
| Տեսակ | ծով |
| Մայրցամաք | Անտարկտիդա |
| Վարչատարածք | Անտարկտիկայի համաձայնագրի տարածք |
| Մակերես | 21 000 կմ² |
| Կազմված է | Drygalski Island?, Queen Mary Land?, Leopold and Astrid Coast?, Kaiser Wilhelm II Land? և Ավստրալիական Անտարկտիկայի տարածք |
| Մասն է | Հարավային օվկիանոս |
| 66°S 92°E / 66°S 92°E | |
![]() | |
![]() | |
Դևիսի ծով, Անտարկտիդայի ափերին գտնվող եզրային ծով, որը գտնվում է Հարավային օվկիանոսի Հնդկական հատվածում՝ արևելյան երկայնության 87° և 98°–ի[1] միջև։ Ողողում է «Բերեգ Պրավդը» ափը։ Սառցապատ է ողջ տարին։ Մակերեսը 21 հազար կմ² է։ Աղիությունը 33,0-33,5 ‰ (պրոմիլ) է, խորությունը մինչև 1300 մ (առավելագույն խորությունը 1369 մ)[1]։ Դևիսի[2] ծովի մեջտեղում կա Դրիգալսկի կղզին` 204 կմ² մակերեսով։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնաբերել է Դուգլաս Մոուսոնի գլխավորած Ավստրալիական անտարկտիկական արշավախումբը[3] 1912 թվականին։ Անվանվել է ի պատիվ արշավախմբի «Ավրորա» նավի նավապետ Ջ․ Ք․ Դևիսի[4]։
1956-ի փետրվարի 13-ին, Դևիս ծովի ափին, սկսեց աշխատել Անտարկտիդայի խորհրդային առաջին շուրջտարյա անտարկտիկական գիտակայանը՝ «Միրնին»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Дейвиса море // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ книга:Географический энциклопедический словарь |страницы = 147
- ↑ Antarctic treaty system: an assessment: proceedings of a workshop held at Beardmore South Field Camp, Antarctica, January 7—13, 1985. — Washington, DC: The National Academies Press, 1986. — P. 96.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
| ||||||||||

