Դևիդ Մանդել
Դևիդ Մանդել | |
![]() | |
Կուսակցություն՝ | Scottish Conservatives? |
---|---|
Կրթություն՝ | Ստրայթկլայդի համալսարան, Էդինբուրգի համալսարան, Strathclyde Business School? և University of Edinburgh School of Law? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և իրավագետ |
Դավանանք | պրեսբիտերականներ |
Ծննդյան օր | մայիսի 27, 1962 (60 տարեկան) |
Ծննդավայր | Դամֆրիս, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Զավակներ | Oliver Mundell? |
Կայք՝ | davidmundell.com |
Դևիդ Մանդել (անգլ.՝ David Gordon Mundell, մայիսի 27, 1962, Դամֆրիս, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Դևիդ Քեմերոնի երկրորդ կաբինետում (2015-2016), ինչպես նաև Թերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում (2016-2019) Շոտլանդիայի գործերի նախարար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է հանրային պետական դպրոցը, Լոքերբիում վճարովի միջնակարգ դպրոցը (Lockerbie Academy) և Էդինբուրգի համալսարանը[1], Սթրաթքլայդայի համալսարանի բիզնես դպրոցում ստացել է նաև բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան[2]։
Մանդելը մեծացել է թերի ընտանիքում Նյուտոն Ումֆրեյում իր հայրենի Շոտլանդիայի Դամֆրիս էնդ Գալովեյ շրջանում։ 14 տարեկանում միացել է Երիտասարդ պահպանողականների կազմակերպությանը, սակայն 1981 թվականին համալսարանում ուսանելու տարիներին տեղափոխվել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։ 1984 թվականին ընտրվել է շրջանային խորհուրդներից մեկում՝ դառնալով Շոտլանդիայի ամենաերիտասարդ շրջանային պատգամավոր[3], 1991-1999 թվականներին BT Scotland-ում աշխատել է որպես կորպորատիվ իրավաբան[4]։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականի մայիսի 6-ին Մանդելը Հարավային ընտրատարածքում Շոտլանդիայի պահպանողական և յունիոնիստական կուսակցությունից ընտրվել է Շոտլանդիայի խորհրդարան[5]։ 2003 թվականին վերընտրվել է, սակայն 2005 թվականին վաղաժամկետ հանձնել է մանդատը՝ որոշելով առաջադրվել Համայնքների պալատում[6]։
2005 թվականին Դևիդ Մանդելը՝ Պահպանողական կուսակցությունից, ընտրվել է Շոտլանդիայի Դամֆրիսշիր, Կլայդսդեյլ և Թվիդեյլ Համայնքների պալատ[7]։ 2005 թվականի դեկտեմբերին Պահպանողական կուսակցության նորընտիր առաջնորդ և խորհրդարանի ստորին պալատում ընդդիմության առաջնորդ Դևիդ Քեմերոնը ձևավորել է իր ստվերային կաբինետը, որում Մանդելը, որը Շոտլանդիայի ընտրություններում հաղթած միակ պահպանողն էր, ստացել է այդ տարածաշրջանի գործերի ստվերային նախարարի պաշտոնը[8]։
2010 թվականի մայիսի 6-ին խորհրդարանական ընտրությունները Մանդելին նոր հաջողություն են բերել. նա հաղթել է ձայների 38% արդյունքով՝ իր Նախորդ նվաճումը բարելավելով 1,9%-ով[9]։ 2010-2015 թվականներին եղել է Շոտլանդիայի հարցերով նախարարի խորհրդարանական օգնականը (Under-Secretary of State for Scotland), 2011-2014 թվականներին Համայնքների պալատում գլխավորել Է Շոտլանդիայի պահպանողական և յունիոնիստական կուսակցության խմբակցությունը[10]։
2015 թվականի մայիսի 7-ին հերթական խորհրդարանական ընտրություններում Դևիդ Մանդելն իր նախկին շրջանում ստացել է ձայների 39,8 %-ը՝ աննշան առաջ անցնելով Շոտլանդիայի Ազգային կուսակցության թեկնածու Էմմա Հարփերից (Emma Harper), որը ստացել էր ընտրողների 38,3 %-ի աջակցությունը (Հարփերը այդ շրջանում իր կուսակցության նախորդ արդյունքը բարելավել է 27 %-ով)[11]։ Ընդ որում, Մանդելը կրկին Շոտլանդիայում հաղթած միակ պահպանողն էր[12]։
2015 թվականի մայիսի 11-ին Դևիդ Քեմերոնը ընտրությունների արդյունքում ձևավորել է իր երկրորդ կաբինետը, որում Դևիդ Մանդելը ստացել է Շոտլանդիայի հարցերով նախարարի պորտֆելը[13]։
2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը պաշտոնաթող Է եղել վարչապետի պաշտոնից՝ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, որտեղ ընտրողները քվեարկել են ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին։ Քեմերոնի իրավահաջորդը դարձավ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, նրա կաբինետում Մանդելը պահպանել է Շոտլանդիայի գործերի նախարարի պաշտոնը[14]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունվարի 13-ին Մանդելն իր անձնական կայքում հայտարարել է իր միասեռական կողմնորոշման մասին[15]։ Ավելի քան 10 տարի առաջ նա բաժանվել է իր կնոջից՝ Լինդա Կարմայքլից (Lynda Carmichael)։ Նրանց որդին՝ Օլիվեր Մանդելը, 2016 թվականի Շոտլանդիայի խորհրդարանի ընտրություններում Պահպանողական կուսակցությունից իր թեկնածությունն է առաջադրել[16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Half of the new Cabinet 'went to Oxbridge'» (անգլերեն)։ The Telegraph։ 2015-05-11։ Վերցված է 2015-09-29
- ↑ The Almanac of British Politics, 2007, էջ 385
- ↑ «David Torrance: Mutual respect is crucial as Tories bid to govern Scotland» (անգլերեն)։ The Scotsman։ 2010-05-06։ Վերցված է 2016-02-06
- ↑ The Almanac of British Politics, 2007, էջեր 385—386
- ↑ «David Mundell» (անգլերեն)։ The Scottish Parliament։ Վերցված է 2016-02-07
- ↑ Deirdre Kelly (2015-05-12)։ «Profile: David Mundell, Secretary of State for Scotland» (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2016-02-07
- ↑ Nicholas Watt (2016-01-13)։ «David Mundell, Scotland secretary, comes out as gay» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2016-02-07
- ↑ «Mundell in shadow cabinet debut» (անգլերեն)։ BBC News։ 2005-12-13։ Վերցված է 2016-02-07
- ↑ «Dumfriesshire, Clydesdale & Tweeddale»։ Election 2010 (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2016-02-07
- ↑ «David Mundell MP»։ Democracy Live (անգլերեն)։ BBC։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-24-ին։ Վերցված է 2016-02-08
- ↑ «Dumfriesshire, Clydesdale & Tweeddale»։ Election 2015 (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2015-09-29
- ↑ Camilla Turner, and Danny Boyle (2015-05-08)։ «Scotland election 2015 results: SNP landslide amid almost total Labour wipeout - as it happened» (անգլերեն)։ The Telegraph։ Վերցված է 2016-02-06
- ↑ «Cabinet reshuffle: Amber Rudd and Sajid Javid promoted» (անգլերեն)։ BBC News։ 2015-05-11։ Վերցված է 2015-09-29
- ↑ Dan Bloom, Stephen Jones (2016-07-14)։ «Who is in Theresa May's new Cabinet? Full line-up after Tory Prime Minister's bombshell reshuffle» (անգլերեն)։ Mirror։ Վերցված է 2016-07-14
- ↑ «Scottish secretary David Mundell comes out as gay» (անգլերեն)։ BBC News։ 2016-01-13։ Վերցված է 2016-02-07
- ↑ «Scots Secretary David Mundell: I’m gay» (անգլերեն)։ The Sun։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-08-ին։ Վերցված է 2016-02-07
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Robert Waller, Byron Criddle The Almanac of British Politics. — Routledge, 2007. — 1107 p. — ISBN 9781135206765
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «David Mundell» (անգլերեն)։ Facebook։ Վերցված է 2016-02-09
- «David Mundell» (անգլերեն)։ Twitter։ Վերցված է 2016-02-09
- «The Rt Hon David Mundell MP» (անգլերեն)։ UK government։ Վերցված է 2016-02-06
- «Rt Hon David Mundell MP» (անգլերեն)։ UK Parliament։ Վերցված է 2016-02-06