Դևիդ Բերրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Բերրի
անգլ.՝ David Berry
Ծնվել էհունվարի 18, 1984(1984-01-18) (40 տարեկան)
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասան

Դավիդ Բերրի (անգլ.՝ David Berry, հունվարի 18, 1984(1984-01-18), Տորոնտո, Կանադա), ավստրալիացի դերասան։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերրին ծնվել է Կանադայի Տորոնտո քաղաքում՝ ավստրալիացիների ընտանիքում, որոնք տեղափոխվել են Սիդնեյ իրենց որդու ծնվելուց 7 տարի հետո։ Մինչ դերասանական կարիերան սկսելը նա լրագրող էր աշխատում։ Ապագա դերասանը սովորում էր դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտում, որը ավարտել է 2010 թվականին[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Բերրին հայտնվում է «Տուն և հեռու» սերիալում՝ Լոգան Մեյերի դերում։ Նույն թվականին նա նկարահանվել է «Լեդի-դետեկտիվ միսս Ֆրայն Ֆիշերը» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում[1][2]։

2013 թվականին նա միանում է «Վայր, որը անվանում են տուն» հեռուստասերիալի հիմնական դերասանական կազմին՝ Ջեյմս Բլայթի դերում. գեյ, որին Ավստրալիայում 1950-ական թվականներին հետապնդում են համասեռամոլության պատճառով[2][3]։

2016 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ Բերրին Starz ալիքի «Օտարականը» հեռուստասերիալում խաղալու է լորդ Ջոն Գրեյի դերը[4][5][6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Բերրին ամուսնացել է Քրիստինե Տեսիկի հետ[1]։ Իրենց զավակը ծնվել է 2016 թվականին[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2012 ս «Տուն և հեռու» Home and Away Լոգան Մայեր
2012 ս «Լեդի-դետեկտիվ միսս Ֆրայն Ֆիշերը» Miss Fisher's Murder Mysteries Ալաստար
հֆ 2013 Բնօրինակ անունը հայտնի չէ Progeny / Դեմիեն
2013-մ․հ․ ս «Վայր որը անվանում են տուն» A Place To Call Home Ջեյմս Բլայթ
2017-մ․հ․ ս «Օտարականը» Outlander լորդ Ջոն Գրեյ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «A Place To Call Home: David Berry». Yahoo! TV Australia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  2. 2,0 2,1 2,2 Kinney, Valarie (2017 թ․ փետրվարի 3). «Outlander[[:Կաղապար:'s]] David Berry settles into fatherhood after birth of adorable tot». Daily Record. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  3. Molloy, Shannon (2015 թ․ սեպտեմբերի 26). «Shunned, abused and tortured: David Berry portrays what many gay men endured in 1950s Australia». News.com.au. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  4. Petski, Denise (2016 թ․ օգոստոսի 29). «Outlander Casts David Berry As Lord John Grey». Deadline.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  5. Rice, Lynette (2016 թ․ օգոստոսի 29). «Outlander finds its Lord John Grey». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  6. «Outlander Finds Its Lord John Grey in David Berry». Variety. 2016 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Բերրի» հոդվածին։