Դևիդ Անդերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դևիդ Անդերս
David Anders 2008 cropped.jpg
Ծնվել էմարտի 11, 1981(1981-03-11) (38 տարեկան)
ԾննդավայրԳրանթս Փաս, Օրեգոն, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան
david-anders-online.com/index.php

Դևիդ Անդրես (անգլ.՝ David Anders Holt, մարտի 11, 1981(1981-03-11), Գրանթս Փաս, Օրեգոն, ԱՄՆ), դերասան, հայտնի դերերից են Ջուլիանա Սարկը «Լրտեսուհին» սերիալում, Ադամ Մոնրոն «Հերոսներ» սերիալում, Ջոն Գիլբերտը «Վամպիրի օրագրերը» սերիալում և Բլեյն Դեբիրսը «Ես զոմբի եմ» սերիալում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեսը ծնվել է Օրեգոն նահանգի Գրանտս Պասս քաղաքում՝ ԱՄՆ-ում Տոնի և Ջերի Հոլտի ընտանիքում։ Բացի նրանից, ընտանիքում եղել են նաև խորթ երեխաներ Ջեյսոնն ու Մայլին և հարազատ եղբայր Արիկը։ Դևիդը ընտանիքում փոքրն էր։ Մանկուց Անդերսը խաղացել է դպրոցական ներկայացումներում, սակայն հատուկ ուշադրություն է դարձրել սպորտին՝ բասկետբոլին և թենիսին։ 17 տարեկանում լինելով ավագ դպրոցում՝ Դևիդը խաղում էր Ֆիլիպ Առաքյալի դերը «Հիսուս Քրիստոսը Սուպերսթար» մյուզիքլի տեղական բեմադրության մեջ[1]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղափոխվելով Լոս Անջելես՝ նա բեմական կեղծանուն է ընտրել Դևիդ Անդերսը, քանի որ Դևիդ Հոլթ անունն օգտագործում էր մեկ այլ դերասան։ 2001 թվականին Անդերսը «So Little Time» սերիալում խաղում է Օլսենի քույրերի հետ։ Ավելի ուշ՝ 2001 թվականին, նա Ջուլիան Սարկի դերը ստանում է «Լրտեսուհի» սերիալում։ Սկզբում ծրագրվում էր, որ Անդերսը հրավիրյալ աստղ կլինի, բայց հետո որոշվեց իրեն դարձնել մշտական գործող անձ։ «Լրտես» ֆիլմի նկարահանումների ժամանակ Դևիդը ոչ մեծ դերեր է խաղացել «Հմայվածները», «C. S. I.» և «Կրքի անատոմիա» սերիալներում, նկարահանվել է անկախ կինոյում և մասնակցել մի քանի փոքր բեմադրությունների։ 2002 թվականին Անդերսը հայտնվել է «Աղբյուր» ֆիլմում։ 2007 թվականին Դևիդը կատարել է Էլիի դերը համանուն ֆիլմում։ Նրա կարիերայի հաջորդ փուլը դարձել է Ադամ Մոնրոյի/Տակեզո Քենսեյի դերը «Հերոսներ» հայտնի սերիալում։ Բացի այդ, նա խաղացել է «Բարի գալուստ դրախտ 2։ Խութ» և «Հանդերձյալներ» ֆիլմերում։ Անդերսը որպես հրավիրված աստղ նկարահանվել է նաև «24» սերիալի ութերորդ եթերաշրջանում և կատարել Ջոն Գիլբերտի դերը «Վամպիրի օրագրերը» սերիալում 2010-2011 թվականներին[1][2]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսը «Լրտեսուհին» և «Հերոսներ» սերիալում էր իր խաղընկեր Գրեգ Գրանբերգի հետ միասին եղել է Band from TV երաժշտական խմբի անդամ։ Նրանցից բացի այդ խմբում ներկայացել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Հյու Լորիը («Հաուս»), Ջեսսի Սպենսերը («Հաուս»), Թերի Հետչեր («Հուսահատ տնտեսուհիները») և ուրիշներ[2]։

Համերգներից և ալբոմի վաճառքից ստացված միջոցները հատկացվել են բարեգործության։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր

{{Սերիալում|2002|2006|Լրտեսուհին|Alias|Ջուլիան Սարկ}

2002 ֆ Աղբյուր Sourge Բուջի
2004 ս C.S.I.: Հանցագործության վայրը CSI Տրեվիս Ուոտսոն
2005 ս Կախարդվածները Charmed Գրաֆ Ռոժե
2005 ս C.S.I.: Հանցագործության վայրը՝ Մայամի CSI: Miami Բրայան Միլլեր
2006 ֆ Մոռացվածը մթության մեջ Left in Darkness Դոնովան
2007 ֆ Էլի ELI Էլի
2007 ս Կրքի անատոմիա Grey's Anatomy Ջիմ
2007 ս Հերոս Heroes Ադամ Մոնրո /Տակեզո Կենսեյ
2009 ս Խաբիր ինձ Lie to Me Սերժանտ Ռասսել Սքոտտ
2009 ֆ Եգիպտացորենի երեխաները Children of the Corn Բերտոն Ստենտոն
2009 ֆ The Revenant Բարտ
2009 ֆ Բարի գալուստ դրախտ 2։ Խութ Into the Blue 2: The Reef Կարտլոն
2010 ս 24 ժամ 24 Յոզեֆ Բաժաև
2010 ս Պահոց 13 Warehouse 13 Ջոնա Ռայթ
2010 ս Պաշտպանության տակ Undercovers Մետյու Հանտ
2010-2017 ս Վամպիռի օրագիրը The Vampire Diaries Ջոն Հիլբերտ
2011-2016 ս Մի անգամ հեքիաթում Once Upon a Time Վիկտոր Ֆրանկենշտեյն / Դոկտոր Բեյլ
2012 ս Նետ Arrow Սայրուս Վենչ
2012 ս Հաուս House M.D. Բիլլ Կոպելմեն
2012 ֆ Հարևաններ Neighbors Տիմոտի Լոնգշենկս
2013 ս Հարկավոր կոպտություն Necessary Roughness Տրոյ Կատլեր
2013 ս Մտածել ինչպես հանցագործը Criminal Minds Անտոն Հարրիս
2015 ս Հետապնդող Stalker Դարրեն Տայլեր
2015-2019 ս Ես զոմբի եմ iZombie Բլեյն Դերբիս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Биографии актёров. Дэвид Андерс Сайт Вероника Марс
  2. 2,0 2,1 Дэвид Андерс Сайт «Мирсериалов.ру»