Դևաստացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դևաստացիա (լատին․՝ devastatio — ավերում, բնաջնջում), միջոցառումների համալիր, որի նպատակը մարդկանց, կենդանիների և բույսերի վարակիչ ու ճիճվային հիվանդությունների հարուցիչների ոչնչացումն Է՝ նրանց զարգացման բոլոր փուլերում։ «Դևաստացիայի» տերմինն առաջարկել է Կոնստանտին Սկրյաբինը, 1944 թվականին։

Դևաստացիայի նպատակով օգտագործվում են մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական գործոններ ու մեթոդներ։ Դևաստացիան լինում է ամբողջական (հարուցիչների լրիվ ոչնչացում) և մասնակի (հարուցիչների ոչնչացում՝ սահմանափակ տարածությունում)։

Դևաստացիան ընդգրկում է ճիճվաթափությունը, քիմիաբուժությունը, անտիբիոտիկաթերապիան, ֆիզիոթերապիան և վարակազերծումը։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 353