Քիմիաբուժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քիմիաբուժություն (շատ հաճախ նաև քիմիաթերապիա), բուժում դեղորայքներով, որոնք ներգործում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունների հարուցիչների և ուռուցքային բջիջների վրա։ «Քիմիաբուժություն» հասկացությունն առաջացել է 20-րդ դարի սկզբին, երբ գերմանացի կենսաքիմիկոս Պ․ Էռլիխը (Erlich, 1854–1915 թվականներին) ապացուցեց միկրոօրգանիզմների վրա ներգործող պատրաստուկների նպատակային սինթեզի հանարավորությունը, օգտագործեց սալվարսանը (1909 թվականին) և սահմանեց Քիմիաբուժության միջոցների ազդեցության հիմնական օրինաչափությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։