Դրուե դե Դամարտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դրուե դե Դամարտեն
ֆր.՝ Drouet de Dammartin
Ի ծնեԴրուե դե Դամարտեն
Ծնվել է14-րդ դար
ԾննդավայրJargeau, Ֆրանսիա
Մահացել է1400
Վախճանի վայրJargeau, Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներChâteau de Germolles

Դրուե դե Դամարտեն (ֆր.՝ Drouet de Dammartin, 16-րդ դարի վերջ), ճարտարապետ և քանդակագործ, աշխատում էր Ֆրանսիայում և Բուրգունդիայում: Գի դե Դամարտենի կրտսեր եղբայրը[1]:


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ճարտարապետի կյանքի և գործունեության մասին հայտնի է շնորհիվ ֆինանսական փաստաթղթերի, որտեղ նշվում է դարաշրջանի մի քանի մասշտաբային նախագծերում նրա մասնակցության մասին: 1362 թվականին Կառլ 5-րդի համար նախատեսված Լուվրի վերակառուցման ժամանակ նա աշխատում էր Ռեյմոն դյու Տամպլի ղեկավարությամբ: Հայտնի է, որ նա ստեղծել է գալարաձև շքերթային աստիճան, որը սահմանակից էր դոնժոնի պատին: Նրան է վերագրվում Ժաննա Բուրբոնսկու քանդակ-դիմանկարը[2]: 1375 թվականին Դուրեն իր եղբոր՝ Գիի հետ, Բուրժեում մասնակցել են դուք Ժան Բերիյսկու պալատի կառուցման աշխատանքներին: 1380 թվականին Տուրայում Փարիզի այլ վարպետների հետ ուսումնասիրել են տաճարի կառուցվածքը [1]: 1383 թվականին Բուրգունդիայի դուքս Ֆիլիպ 3-րդ Համարձակը Դուրե դե Դամարտեին պատվիրում է կարտեզյանական վանք Շանմոլի շինարարությունը[3]: 1370 թվականին Դամարտեն նշանակվում է Բուրգունդյան տիրույթների ամբողջ շինարարական աշխատանքների հսկիչ: Շինարարական աշխատանքները շարունակում է Ժակ դե Նիելիի հետ՝ Սենտ Շապելում, Դիժոնում:

Դուրե դե Դամարտեն մահացել է 1400 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]