Դրուե դը Դամարտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դրուե դը Դամարտեն
ֆր.՝ Drouet de Dammartin
Ի ծնեԴրուե դը Դամարտեն
Ծնվել է14-րդ դար
ԾննդավայրJargeau, Ֆրանսիա
Մահացել է1400
Վախճանի վայրJargeau, Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներChâteau de Germolles?

Դրուե դը Դամարտեն (ֆր.՝ Drouet de Dammartin, 14-րդ դար, Jargeau, Ֆրանսիա - փետրվար 1413, Jargeau, Ֆրանսիա), ճարտարապետ և քանդակագործ, աշխատել է Ֆրանսիայում և Բուրգունդիայում։ Գի դը Դամարտենի կրտսեր եղբայրն է[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ճարտարապետի կյանքի և գործունեության մասին հայտնի է շնորհիվ ֆինանսական այն փաստաթղթերի, որտեղ նշվում է դարաշրջանի մի քանի մասշտաբային նախագծերի իրականացմանը նրա մասնակցության մասին։ 1362 թվականին Լուվրի՝ Կառլոս 5-րդի համար նախատեսված վերակառուցման ժամանակ աշխատել է Ռեյմոն դյու Տամպլի ղեկավարությամբ։ Հայտնի է, որ նա ստեղծել է գալարաձև շքերթային սանդուղք, որը կից էր դոնժոնի պատին։ Նրան է վերագրվում Ժաննա դը Բուրբոնի դիմաքանդակը[2]։ 1375 թվականին Դրուեն իր եղբոր՝ Գիի հետ, Բուրժեում մասնակցել է դուքս Ժան դը Բերիի պալատի կառուցման աշխատանքներին։ 1380 թվականին Տուրում փարիզցի վարպետների հետ ուսումնասիրել է տաճարի կառուցվածքը, պատերի շարվածքը [1]։ 1383 թվականին Բուրգունդիայի դուքս Ֆիլիպ 3-րդ Համարձակը Դրուե դը Դամարտենին պատվիրել է կարտեզյան միաբանության Շանմոլի վանքի շինարարությունը[3]։ 1370 թվականին Դամարտենը նշանակվել է Բուրգունդյան տիրույթների ամբողջ շինարարական աշխատանքների հսկիչ։ Շինարարական աշխատանքները շարունակել է Ժակ դը Նիելիի հետ՝ Դիժոնի Սենտ Շապել վանքում։

Դրուե դը Դամարտենը մահացել է 15-րդ դարի սկզբներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]